գրքից չեմ հանել)] ասում Է․ քոռամուկն ինչքան՛ հող փորի, իր գլխին կածի։ Ետ Է եկել ասում Է իր «վերջին. խոսքը...», վերջին անգամ խայթում Է ու փախչում մտնի իր» փոքրիկ պատյանը — որտեղից դուրս Էր եկել [զուր տեղը] և ուր <1 անընթ.> պիտի գնար վերջապես։ Ես իմ բարեկամներից շատերի կարծիքին հակառակ [թե չարժե պատասխանել] կարծում եմ արժե մին Էլ սրան մեջտեղ քաշել նախ տիպի անալիզի համար, երկրորդ ի խրատ հայազն դրամբյանների, որոնք [իրենց] երբ հարբում ու <1 անընթ.> իրենց սեփական սրտի թույնից կարծում են երկնային ամբրոս են խմել, որոնք ) գրական) իրենց մեջ գրական մարդկանց մասին խոսելիս, կարծում են տիրացուների մասին են խոսում և համարձակվում են [նույնիսկ], նրանց դասեր տալ ամեն տեսակի և հայհոյանքներ ամեն բարբառով։ Շանտաժն ու բոյկոտն էին պակաս, էդ էլ սովորել են — և դարձել են կատարյալ լուրջ կրիտիկոսներ։
[Հայաստան, երկիրդ դրախտավայր․․․] Էլ չեն մտածում․ էդ ամենալավ դեպքում «երանելիները», որ եթե իրենք մի որևէ տեղեկություն ունեն գրականությունից, գրողը կարող է պատահել, որ ունենա դրանից ավելին և դեռ տաղանդն էլ վրեն։ Հասկացողություն չկա, որ հարգանք լիներ մեջտեղը։ Հարգանքը չկա, գոնե տխմար երևալու ահն ու երկյուղը լիներ։ էդ էլ չկա։
Նայեցեք սրան, ի սեր աստծո։ Ետ է եկել։ Ինչ է ասում։ Շատ է հետաքրքիր։
Ամենից առաջ հայտնում է, որ ինքը [հայհոյանք չի սիրում] կրիտ<իկոս> Դրամբյանը չի կարող հայհոյել։ Իմանո՞ւմ եք։ էս էն մարդն է, որ հենց բերանը բաց է արել գրողներին բանագող, շանտաժիստ, ավերիչ ժանտախտ անվանելով, ինձ ստիպել է <1 անընթ.> վերցնելու։ [որ ինձ հանել է համբերությունից] իր գարշելի շնչով ու հոգու հոտով։ Բայց ավելի մազալուն կա։ Հետաքրքրական է ինչու չի հայհոյում կրիտիկոս Դրամբյանը։
[— Ինչու չեք հայհոյում, ով կրիտիկոս Դրամբյան։]
Բայց էս ստախոսն, էս ոչինչ իրեն փեշքեշ [ասենք, թե – չի հայհոյում]։ [Հետաքրքրականն էն է, թե ինչու չի հայհոյում