Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/516

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կրիտիկոս Դրամբյանը ու բանից դուրս է գալի, որ նա ոչ թե չի սիրում հայհոյելը, նրա համար է, որ չի հայհոյում, այլ որովհետև հարգում է «բազմաթիվ ընթերցողներին»]։

Հետո՞։

Ասում է՝ ես ձեզ մեջ մարդ արարածը չեմ հարգում։

[էդ հո] Ավելի լավ և մի անգամ ընդմիշտ ապահովված ենք նրա հարգանքից, [և թեև երբեք] իրար երես չենք տեսնիլ, ինչպես և չենք տեսած երբեք։ Բայց հետո՞։ Սակայն չէ որ պատմությունը ասում է. «ես հարգում եմ բազմաթիվ ընթերցողներին»։ Կուզեի իմանալ, հապա ինչն էր հարգում XX դարի նոր հայոց լուրջ կրիտիկոս Դրամբյանը։

Եվ ահա նա, հայոց լուրջ կրիտիկոսը գլուխ է տալի.— «ես հարգում եմ բազմաթիվ ընթերցողներին»։

Լռությու՜ն...

Նա հարգում է «բազմաթիվ ընթերցողներին»։

Իհարկե էս հանդիսավոր րոպեին կարող է պատահել մի որևէ համարձակ [լոթի] մարդ ծիծաղի ու բացականչի, թե սուտ է ասում ու [հայտնի] բաց անի, որ էդ [մասխարություն] խեղկատակի զզվելի կեղծավորություն է, ուրիշ ոչինչ։ Բայց ես հավատացած եմ, որ էդ զզվելի կեղծավորության մեջ մի խղճալի անկեղծություն կա։ Նա՝ մի որևէ խղճուկ Դրամբյան, հարգում է «բազմաթիվ ընթերցողներին», իսկ բազմաթիվ ընթերցողները իսկի չգիտեն [և չեն էլ մտածում) թե էս ինչ գավառի էն ինչ անկյունում մի էդ տեսակ մարդ կա։ Եվ ահա Դրամբյանն մտածում է հայտնի դառնա, ինչպես ցանկանում են [ամեն մարդ, բացի հայտնիներից, որոնք գիտեն ինչ պատիժ է հայտնի լինելը] շատ <1 անընթ.> մարդիկ։ Բայց ինչպես հեշտ չի, դրա համար պետք Է մի մեծ բան անել։ Եվ ահա խեղճ Դրամբյանը գավառի մի համեստ անկյունից վեր է կենում, ծախս է անում գալի, որ մեծ մեյդանում «բազմաթիվ ընթերցողների» առջև «գրական մեծություններին» մի անգամից զարկի — դրա՜մփ, ու մեջտեղը կանգնի հայտնի [կրիտիկոս] Դրամբյան, ղոչաղ Դրամ բ յան

Ով ղոչաղ Դրամբյան։