Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/518

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



ՀՈԲ<ԵԼՅԱՆՆԵՐԻ> ԴԵՄ

«Մշակը» մի ոճ ունի, ասում է՝ «չկարծեք մենք դեմ ենք Մ<եսրոպ> եպ<իսկոպոսի> ձեռնադրությանը կամ ընտրությանը.— ո՛չ, այլ դեմ ենք էդ տեսակ ընտրությանը»։ Հիմի հոբել<յանի> մասին գրելիս՝ ես ուզում եմ նույն ոճով սկսել․ չլինի կարծեք, թե ես Քալանթարի հոբել<յանի> դեմ եմ — ո՛չ, այլ էդ տեսակ հոբելյանների դեմ եմ ուզում խոսել առհասարակ։

Գրող, դերասան, գյուղատնտես, հոգևորական — ինչու ոչ՝ ինժեներ, և՛ փաստաբան, և՛, մանա <վանդ>, ուսուցիչ, և՛ հոգաբարձու, և՛ վաճառական․․․

Եթե կուզեք ասեմ, այո , ամենքն Էլ։ Ամենքն էլ, բայց իրենց տանը, իրենց շրջանում, իրենց արհեստակիցների, ծանոթների, բարեկամների շրջանում, ոչ թե դուրս բերել ամբողշ ազգի կամ աշխարհքի առաջ ու դարձնել վեճի առարկա։

Ազգովին հոբելյան ես հասկանում եմ, երբ տոնում են մեկի հոբելյանը, որին պսակելիս՝ ամբողջ ազգը կարող <է> ասել, թե քեզ պսակելով միևնույն է, թե ինձ եմ պսակում։ [Որ ոչ միայն] Որ դուրս է եկել ու վեր է բարձրացել ,իր ժողովրդի մակերևույթից էնքան, որ գլուխը երևում է ամեն երկրից և հարգանք ու հիացում է ազդել ամեն տեղ։

Ես հասկանում եմ, երբ ռուս ազգը ուզում է տոնել իր Տոլստոյին, բայց ի՞նչ դուրս կգար, եթե նա հերթով սկսեր իր գրողներին, խմբագիրներին, ուսուցիչներին, գյուղատնեսներին, ինժեներներին, փաստաբաններին, հերթ ու հնար կլինե՞ր միթե․․․

Տիգր<ան> Նազարյանն էլ ասում է՝ մի գյուղ հիմնենք — անվանենք Քալանթարապատ․․․

Տեր աստված․․․գիտեք, շատ եղավ, և արդեն էլ մարդ չի կարողանում ծիծաղի․․․