Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/527

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սահմանները, կարողանում է աշխարհքի դեմ [ խրոխտանքով) խրոխտալով բացականչել․*

Ահա էսօր էլ էդ լայնածավալ տարածության վրա, թեև ծանր շարժվում է հարյուրավոր միլիոններով <1 անընթ․> ժողովուրդը դեպի նոր կյանք և մենք դարձյալ ձեզ հետ ենք ու ձեր դրոշակի տակ և ձեր լավությունն ենք համարում մեր լավությունը։ [Միշտ Ռուսաստանի հետ, ինչ էլ լինի,իսկ էդ․․․]

Ինչու չպետք է ուրախանաք։ Ամեն իրավունք ունեք ուրախանալու, բայց պարոններ, ով սիրում է ուրախանալ, նա պետք է սիրի և ուրախացնել։ Իսկ դուք էդ մասին քիչ եք մտածում։ Մի անհիմն ու կույր երկյուղ սիրտներղ առած միշտ ռուս ժողովրդին ի լուր հնչեցնում եք հայրենիքի վտանգի ահազանգը և շփոթում, պղտորում ժողովուրդների միտքն ու հարաբերությունները։ Ինչու եք տխրեցնում ուրիշներին, դուք, որ սիրում եք ուրախանալ։

նախնական առաքինությունները չեն, որ այժմ պետք է առաջնորդեն լուսավոր ժողովուրդներին և հակառակորդի լեզուն, թշնամական վերաբերմունքը, ատելության զգացմունքը դեպի իրեն ուժին ապավինած ժողովուրդները անվայել են ամեն մի մեծ ժողովրդի անվան, մեծությանն ու ոգու։ Դուք պետք է թանկ գնահատեք էն բարոյական մեծ կապիտալը..․