Ոչ հայ կյանքն է ուսումնասիրված, ոչ հայ գրականությունը քննադատված,— ասում է պ. դասախոսը, և եթե եղել են հատ-հատ դեպքեր, այն էլ շատ թերի և անհատական բնույթ կրող, և եթե այժմ այդ նույն նյութին ես պիտի նվիրեմ մի երկու ժամ, այս էլ կլինի իմ անհատական զրույցս հայ կյանքի և գրականության վերաբերյալ։
Ռուսաց գրականության նախորդ շրջանի կյանքը վաղուց է ուսումնասիրված և վաղուց բոլորիս համար ճշմարտություն է դառել, թե ինչ ահագին չափերով ազդում է շրջապատող կյանքը առհասարակ գրականության վրա։ Որքան շրջապատը լայն է ու ընդարձակ, բազմակողմանի ու բազմաբովանդակ, այնքան մեծ է գրողը և նրա շրջահայացը, նույնքան մեծ ու հարուստ է նաև գրականությունը։
Հայ գրականության մասին խոսել, այդ նշանակում է խոսել մի փոքրիկ գրականության մասին, որ դեռ նոր-նոր է սկսել իր լեզուն մշակել, ծաղկել, դեռևս անկերպարան վիճակում է, և որի սկսողների մի մասն արդեն մեռած, սակայն մյուս մասը դեռ ապրում է մեզ հետ, մեր ընկերներն են։
Ժողովուրդներն ունենում են հազար ու մի դարդ-ցավ, այրող-մաշող խնդիրներ, սակայն կան խնդիրներ, որոնք համաժողովրդական են և որոնք իրենց հաստատուն կնիքը դնում են գրականության վրա։
Ի՞նչն է հայի համաժողովրդական ցավը, կամ ուրիշ խոսքով՝ ի՞նչ վիճակ է ունեցել հայությունը — հալածանք, տանջանք,