Երրորդ ավազակախումբը գլխավորում է տակլինցի Քերիմը։ Նրանից բացի ավազակախմբում կան ընդամենը երկու մարդ՝ Ումբատը և Շամիլը։ Մարտ ամսին, Բորչալվի գավառի Գեուրախում այդ ավազակախումբն սպանել է մի կազակի, ապա Լոչինում կողոպտել կառավարիչ Բախմետևին։
Չորրորդ ավազակախումբը, որի գլուխ կանգնած է ոմն Խեչո, գործում Է Բորչալվի գավառի Լոռու տեղամասում՝ Ղազախի և Ալեքսանդրապոլի գավառների սահմանագծում։
Հինգերորդ ավազակախումբը գործում Է Գորու գավառում։ Հավանաբար այն կազմվել է Ուջարեթի օսեթիններից և, ինչպես տեղեկանում ենք, դրա գլուխ կանգնած է վերը հիշատակված Ալայ-բեկ Մուրսակուլովը։ Դա հենց այն ավազակախումբն է, որը 1897 թվականին կողոպտել է իշխան Ֆոմա Ցիցիանովի տունը։
Ահա այն բոլոր ավազակախմբերը, որոնց գոյության մասին կան հավաստի տեղեկություններ։ «Նովոյե օբոզրենիայի» հաղորդումը Կաջարի մոտ հայտնված ավազակախմբի մասին պիտի հիմնավոր համարել, քանի որ դա վերաբերում է այն ավազակներին, որոնք հարձակվել են Կաջարից 5—6 վերստ հեռու գտնվող Վաշլովանի գյուղի պանդոկապետի վրա, միայն թե դա ոչ թե Ալայ-բեկի, այլ Աստան-աղայի ավազակախումբն է։
Տպագրվել Է НО, 1898, 13 օգոստոսի, № 5018, այնուհետև՝ ՈւՀ 3, էջ 323,
Արտատպվում Է ՈւՀ 3-ից։
Տե՛ս շարքի առաջին թղթակցության ծանոթագրությունը։
Հաջիքենդից մեզ հայտնում են հանդուգն կողոպուտի մասին, որը տեղի է ունեցել երեկ երեկոյան ժամը 7-ին, Հաջիքենդից Գոզլուխ գյուղ տանող ճանապարհին։ Շատերն են կողոպտվել։ Դրանց թիվը դեռևս հայտնի չէ։ Ավազակները դեռևս բռնված չեն։
Տպագրվել է НО, 1898, 14 օգոստոսի, № 5019, այնուհետև՝ ՈւՀ 3, էջ 324։