Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/586

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ավազակները դաշույններով կտրատեցին ձգափոկերն ու սանձերը և ձիերից մեկին մի կողմ տարան։

Իմ ծանոթ պ. Համասփյուռը, զգալով որ ինքը դեռևս չի ազատվել ավազակների ձեռքից, մինչ նրանք կազակի հետ զբաղված էին, միջոցներ ձեռք առավ։ Ժամացույցը կոշիկի մեջ թաքցնելով, փողերով լի դրամապանակն ինձ հանձնեց և ասաց. «Աշխատիր մի տեղ թաքցնել»։ Տեսնելով, որ ավազակներն իսկական ջենտլմեններ են ու կանանց ձեռք չեն տալիս, ես դրամապանակը տվի մեր կառքի մեջ նստած ուղևորուհուն։ Իմ կանխատեսումը ճիշտ դուրս եկավ, և պատկառելի գումարը փրկվեց։ Կանխատեսումը չխափեց նաև իմ ընկերոջը։ Որոշ ժամանակ անց մեր կառքին մոտեցավ մի ուրիշ ավազակ։ Մոտենալով պ. Համասփուռին, սկսեց խուզարկել։ Ավազակապետն այստեղ կրկին ջենտլմենություն արեց։ Մեր կառքում մի չորսամյա երեխա կար։ Նրան նկատելով, նա ընկերոջս խուզարկող ավազակին հրամայեց. «Մի կողմ տար, թե չէ երեխան կվախենա»։ Համասփյուռին իսկույն տարան ոչ հեռու կանգնած ընկուզենու տակ և սկսեցին խուզարկել, բայց ոչինչ չգտան։

Նույն ձևով կողոպտվեցին նաև մյուս կառքերը։ Հաջի Հուսեյն անունով մի թաթար ուղևոր փորձեց դիմադրել, բայց կոկորդին դրած դաշույնը նրան հնազանդեցրեց։ Պ. Դ-ից ավազակները խլեցին 40 ռուբ. և ուզում էին նրա կոշիկները հանել, բայց ուղևորներից մեկն ասաց, թե պաշտոնյայի համար ամոթ է առանց կոշիկների Հաջիքենդ մտնել, և ավազակները, ետ քաշվեցին։ Ուղեմասի պետ Գեդևանովը զրկվեց 400 ռուբլուց և, նույնիսկ, ինչ-որ հագուստներից։ Դրա փոխարեն արժանացավ պարգևի՝ ավազակներից մեկի փափախին։

Վերջապես ուղևորներից մեկը համբերությունից ելավ և ավազակապետին դիմելով հարցրեց.

— Դուք մեզ դեռ երկա՞ր եք պահելու։

Ավազակը հանեց ժամացույցը, նայեց և քաղաքավարի պատասխանեց անհամբեր ուղևորին.

— 15 րոպե էլ համբերեք։

Իսկապես՝ 15 րոպե հետո հրապարակը շրշապատած ավազակները ետ՝ քաշվեցին և մեզ ճանապարհ տվին։

Միայն այս ամենի ականատեսը կարող է պատկերացնել այն ողջ սարսափը, որ պաշարել էր ուղևորներին, քանի դեռ ավազակներն էին դրության տերը։ Մենք ամեն վայրկյան սպասում էինք, թե ուր որ է տեղի կունենա ինչ-որ սարսափելի բան։ Մեր նյարդերը ծայրահեղորեն լարված էին։ Երբ ավազակները հեռացան, որոշ ժամանակ բոլորս մնացինք տեղում, չէինք համարձակվում շարժվել։

Ավազակներն ընդամենը 6 հոգի էին։ Ափսոս որ մենք բոլորս անզեն էինք այդ հանդուգն չարագործների առջև։

Երբ ավազակները, մի քիչ հեռացան, կողոպտվածներից պրիստավի օգնական Մելիք-Օսիպովը պ. Ռյախինին ասաց, որ ինքը մնում է տեղում, որպեսզի հետևի, թե ավազակները դեպի որ կողմն են գնում։ Չնայած