բոլորը նրան մատնացույց էին անում ավազակների կողմից նկատելու վտանգը, նա, այնուամենայնիվ, մնաց և գյուղացու հագուստ հագած բարձրացավ մոտիկ բարձր ծառը՝ այդտեղից հեռացող չարագործներին հետևելու համար։ Պ. Ռյախինը առաջ ընկավ ու գնաց Հաջիքենդ, որ պատահածի մասին զեկուցի նահանգապետին։
Շտապ կազմակերպված հետապնդումը ավազակներին չհասավ։
Տպագրվել է НО, 1898, 20 օգոստոսի, № 5024, այնուհետև՝ ՈւՀ 3, էջ 327—328։
Արտատպվում է ՈւՀ 3-ից։
Տե՛ս շարքի առաջին թղթակցության ծանոթագրությունը։
Ի լրումն Հաջիքենդի մոտ տեղի ունեցած հանդուգն կողոպուտի մասին իմ թղթակցության, շտապում եմ հայտնել ևս մի քանի մանրամասներ։
Կողոպտված մարդիկ բաժանվեցին 2 մասի։ Մի մասը շարունակեց ճանապարհը դեպի Հաջիքենդ, մյուս մասն ուղևորվեց Ելիզավետպոլ։ Այսպիսով կողոպուտի լուրն արագորեն տարածվեց գավառի տարբեր կողմերում։ Ելենդորֆի գաղութից ավազակներին հետապնդելու դուրս եկավ 1-ին լաբինյան կազակային գնդի մի հարյուրյակ, իսկ Հաջիքենդից նահանգապետ գեներալ-մայոր Կիրեևի կարգադրությամբ՝ կազակների և տեղական պահնորդության մի ջոկատ՝ Ելիզավետպոլի գավառապետ Մարակիի գլխավորությամբ։
Խավար գիշերն ու վատ ճանապարհները հետապնդողներին խանգարեցին գտնել կողոպտիչների հետքերը, իսկ վերջինները, ինչպես պարզվեց, մի գիշերվա ընթացքում հեռու էին գնացել և իրենց մասին տեղեկացրին նոր կողոպուտ անելով Կովլարսարլու կայարանում և Ստարի Ձեգամում։ Այս նոր կողոպուտի մասին ես արդեն հեռագրել եմ ձեզ։ Դրանից բացի Բարսունլի գյուղում տեղի է ունեցել բնակիչների բախում միմյանց հետ։ Այդ դեպքերի վերաբերյալ դեռևս մանրամասն տեղեկություններ չկան։ Ըստ լուրերի Կովլարսարլու կայարանում կողոպտված է մի խանութ, իսկ Ստարի