Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/598

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1902

ԳՐՈՂԻ ԲՈՂՈՔԸ

(էջ 131)

Տպագրվել է Տզ, 1902, 17 մարտի, № 10, Էջ 72, այնուհետև, որոշ կրճատումներով՝ ԹՔ, Էջ 89—90 և ԵԺ IV, 76—77։

Արտատպվում Է Տզ-ից։

1Գ. Մելիք-Կարագյոզյանի «Իմ պատասխանը Մշակի խմբագրությանը»» տպագրվել Է Տզ, 1902, 3 մարտի, № 8։

ՔԱՌԱՍՈՒՆ ՏԱՐԻ

(Էջ 132)

Գրված Է 1902 թ. մարտին, Ղ. Աղայանի գրական գործունեության 40-ամյա տարեդարձի առթիվ, որի հանդիսությունները տեղի են ունեցել ավելի, ուշ՝ նույն թվականի մայիսին:

Տպագրվել Է Տզ, 1902, 24 մարտի, № 11, Էջ 78—79, ապա՝ ԹՔ, էջ 90—93, այնուհետև՝ ԵԺ IV, 77—79։

Արտատպվում Է Տզ-ից։

1Տե՛ս Ղ. Աղայան, Իմ կյանքի գլխավոր դեպքերը, Թիֆլիս, 1893 էջ 51:

Ղ. ԱՂԱՅԱՆՑ

(էջ 135)

Գրված է 1902 թ. մայիսի 19-ին՝ Ղ. Աղայանի գրական-մանկավարժական գործունեության 40-ամյակի առթիվ։ Նույն թվին տպագրության է հանձնվել Տզ-ին։ ԹԸԱ պահվում է Տզ, 1902, № 18-ի կտրոնն այս հոդվածի առանձնատիպով։ Սակայն, ըստ երևույթին, գրաքննչական նկատառումներով, այդ ժամանակ լույս չի տեսել։ Առաջին անգամ տպագրվել է Տզ 1911, № 5—6, էջ 80, այնուհետև՝ ԵԺ VI, 116—117։

Արտատպվում է 1911 թ. Տզ-ից։

1Խոսքը Աղայանի կյանքի վերջին շրջանի մասին է, երբ 1895 թ. նա ձերբակալվել է Հնչակյան կուսակցությանը պաականելու մեղադրանքով, աքսորվել Նոր Նախիջևան, ապա Ղրիմ (1898—1900) և այնուհետև մինչև կյանքի վերջը եղել ցարական ժանդարմերիայի հսկողության տակ։