Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/604

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1Նիցշեի տողերը Թումանյանը բերում է սեփական թարգմանությամբ Հմմտ. Ֆրիդրիխ Նիցշե, Այսպես խոսեց Զբադաշտը, գերմաներենից թարգմանեց Վ. Խորենի, Բաքու, 1914, էջ 70։

2Այստեղ և հետագայում չակերտների մեջ առնված բառերը քաղված են Ռ. Դրամբյանի հոդվածից։

3Նկատի ունի Ս. Հայկունու կազմած «Ժողովրդական առակներ» ժողովածուն (Վաղարշապատ, 1907 թ.):

4«Լուսաբեր». Հայոց լեզվի և գրականության դասագիրք, կազմողներ՝ Ստ. Լիսիցյան, Հովհ. Թումանյան, Լևոն Շանթ։ Հրատարակվել է. Թիֆլիսում, 1907—1920 թթ.։ Կ. Պոլսում հրատարակվել է արևմտահայերեն։

5Խոսքը Հովհ. Թումանյանի, Ստ. Լիսիցյանի և այլ գրողների «Լուսաբեր» դասագրքում տպագրած հայ ժողովրդական հեքիաթների մշակումների մասին է։

6Նկատի ունի «Աղվեսն ու Թոզոտ բեգը» հեքիաթը (տե՛ս «ժոզովրդական առակներ», էջ 34—40)։

7Տե՛ս «Վարժարան», մանկական ամսագիր, 1883, № 6, էջ 77, «Ճուտիկը»։

ԹՅՈԻՐԻՄԱՑՈԻԹՅԱՆ ՄՈԻԹԻ ՄԵՋ

(էջ 168)

Տպագրվել է Հր, 1909, 9 դեկտեմբերի, № 40, այնուհետև՝ Եժ IV 102—105։

Արտատպվում է Հր-ից:

1Ակնարկում է 1853—1856 թթ. ռուս-տաճկական պատերազմը, որին մասնակցել է նաև հայազգի գեներալ Բեհբութովը։

2Նկատի ունի 1905—1906 թթ. հայ-թուրքական ընդհարումները։

ՀՈԲԵԼՅԱՐՆՆԵՐԻ ԴԵՄ

(էջ 172)

Տպագրվել է Հր, 1909, 26 դեկտեմբերի, № 54, ապա՝ ԹՔ, էջ 132——133, այնուհետև՝ Եժ IV, 105—106։

Արտատպվում է Հր-ից:

ԳԱԹ Թֆ, № 199 պահվում է մի սևագիր-ինքնագիր, որն առաջին անգամ տպագրվել է ԵԺ VI, 173։ Բերում ենք «Տարբերակներ» բաժնում:

1Այս հոդվածի մասին մամուլում տպագրվել են թեր և դեմ կարծիքներ։ Օրինակ՝ «Ի՞նչ ենք ուզում ասել» (Հր, 1909, 30 դեկտեմբերի, № 57) անստորագիր առաջնորդողը, որտեղ բացատրվում է սույն հոդվածի մեջ առաջ քաշված հարցը։ Հնարավոր է, որ այս առաջնորդողը գրած լինի