Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/605

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինքը Թումանյանը, սակայն այդ բանն այժմ բանասիրական կռվաններով հաստատել հնարավոր չէ։ «Պե՞տք են հոբելյանները, թե՞ ոչ» (Մի փոքրիկ պատասխան պ. Հովհ. Թումանյանին), հեղինակ՝ Թաթուլ (Հր, 1909, 31 դեկտեմբերի, № 58) և այլն։

ՄԵԾ ՑԱՎԸ

(էջ 174)

Տպագրվել Է Հր, 1909, 27 դեկտեմբերի, № 55, ապա՝ ԹՔ, էջ 133—135, այնուհետև՝ Եժ VI, 174—176։

Արտատպվում է Հր-ից։

1Խոսքն իր «Թյուրիմացության մութի մեջ» հոդվածի մասին է։

2Մանկական ոտանավորներ և երկեր», խմբագրեց Գամառ-Քաթիպա, Տփխիս, 1881, էջ 27։

1910

ՁԵՎՆ ՈԻ ՀՈԳԻՆ

(էջ 177)

Տպագրվել է Հր, 1910, 15 հունվարի, № 9, ապա՝ ԹՔ, էջ 136—140, այնուհետև՝ ԵԺ IV, 109—112։

Արտատպվում է Հր-ից։

11910 թ. հունվարի 9-ին, 10-ին և 12-ին, Մշ №№ 4, 5 և 6 տպագրվել է Ալ. Քալանթարյանի «Հայ թատրոնի կարիքները» հոդվածը, որտեղ ուշադրություն է հրավիրվում հայկական թատրոնի անմխիթար վիճակի և թատերական ֆոնդ հիմնելու անհրաժեշտության վրա։ Թատրոնի վիճակի մասին նման հոդվածներ տպագրվել են նաև այլ պարբերականներում։

Հունվարի 9-ին տեղի է ունեցել հայոց Դրամատիկական ընկերության ընդհանուր ժողով, որտեղ Ալ. Մանթաշյանը հայտնել է իր պատրաստակամությունը երեք տարի, տարեկան 4000 ռ. տրամադրել հայ թատրոնի կարիքներին։ Ժողովը կազմել է մի հանձնախումբ հիշյալ գումարը արդյունավետ տնօրինելու, հայկական թատրոնի նոր շենք կառուցելու, դերասաններին աշխատավարձ վճարելու համար։ Հանձնախմբի նախագահ է ընտրվել Ալ․ Մանթաշյանը (տե՛ս Մշ, 1910, 12 հունվարի, № 6)։

2Քաղվածքը բերված է «Սուրհանդակի» խմբագիր Աս. Երիցյանի առաջնորդող հոդվածից («Սուրհանդակ», 1910, 10 հունվարի, № 58)։

3Հայոց Դրամատիկական ընկերությունը հիմնել է իշխանուհի Մարիամ