Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/609

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



ԹԵ ԻՆՉՊԵՍ ԻՄ «ԱՆԲԱԽՏ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐԸ»

ԴԱՐՁԱՎ «AMEPИKAHCKAЯ»

(էջ 198)

Տպագրվել է Հր, 1910, 9 մայիսի, № 99, ապա՝ ԹՔ, էջ 148—150, այնուհետև՝ ԵԺ IV, 118—119։

Արտատպվում է Հր-ից։

ԳԱԹ Թֆ պահվում է մի սևագիր հատված, որ հրատարակել է էգ. Ջրբաշյանը (տե՛ս ՈւՀ 2, էջ 421 և 459)։ Բերում ենք «Տարբերակներ» բաժնում։

¹Արմանի նամակում կարդում ենք. «Այսօր պատահմամբ ձեռքս ընկավ «Пчелка» մանկական երկշաբաթաթերթի 1907 թ. 6-րդ համարը և ես զարմանքով ու ապշությամբ կարդացի այնտեղ «Горе-купци» ամերիկական ժողովրդական զրույց վերնագրով մի պատկերազարդ երկար պատմություն գրված ոտանավորով։ Այդ ոչ այլ ինչ է, եթե ոչ Հովհ. Թումանյանի ֊«Անբախտ վաճառականների» բավական հաջող թարգմանությունը Ե. Վիստավկինայի։ Սակայն ոչ Հովհ. Թումանյանի անունը և ոչ էլ մի տող այն մասին, թե այդ թարգմանություն է հայերենից, չկա։ Խնդրում ենք թարգմանիչին կամ այդ բանից տեղեկություն ունեցողին հայտնել այդ թարգմանության հանգամանքներից։ Հետաքրքիր է և այն, թե արդյոք հեղինակը գիտե՞ այդ թարգմանության մասին» (Հր, 1910, 5 մայիսի, № 95)։

²Հավանաբար նկատի ունի կոմպոզիտոր Ռոմանոս Մելիքյանին։

³Թումանյանն «Անբախտ վաճառականները» գրել է 1886 թ.։ Առաջին անգամ տպագրվել է «Աղբյուրի» մատենադարան» շարքով լույս տեսած –«Հովհաննես Թումանյանց» ժողովածուի մեջ, Թիֆլիս, 1899, էջ 3—10։

ԼԵԶՎԱԿԱՆ ՓՈԽԱՌՈԻԹՅՈԻՆՆԵՐԸ

(էջ 199)

Ինքնագիրը պահվում է ԳԱԹ ԹՖ, № 205։

Տպագրվել է Հր, 1910, 14 մայիսի, № 103, ապա՝ ԹՔ, էջ 150—152, այնուհետև՝ ԵԺ IV, 119—121։

Արտատպվում է Հր-ից

ՄԵԾ ԽՆԴԻՐ

(էջ 202)

Տպագրվել է Հր, 1910, 4 հունիսի, № 120, որտեղից և արտատպվում է։