¹Հալլեյի գիսաստղը, որ այդպես է կոչվել ուսումնասիրողի՝ անգլիացի աստղագետ էդմունդ Հալլեյի անունով (1656—1742), ըստ հաշվումների պիտի բախվեր երկրագնդին 1910 թ. մայիսի 5—6-ին։ Գիտնականների մի մասը կանխատեսում էր տիեզերական աղետ։ Երկրագունդն իսկապես անցավ գիսաստղի պոչի միջով, որը, ինչպես պարզվեց «ահռելի» չէր, այլ կազմված գազերից, և, բնականաբար, աղետ տեղի չունեցավ։
«ԱԶԱՏ ԵՆ...»
(էջ 207)
Տպագրվել է Հր, 1910, 5 հունիսի, № 121, այնուհետև՝ Եժ IV, 121-122։
Արտատպվում է Հր-ից»
¹Մարիամյան-Հովնանյան դպրոցի հոգաբարձությունը 1910 թ հունիսի 2֊ի № 34 գրությամբ ազատ է արձակել բոլոր ուսուցիչներին և տեսուչ Տ. Ռաշմաճյանին՝ առանց պատճառաբանելու իր այդ որոշումը։ Հոգաբարձության այս որոշման դեմ բողոքել են Ղ. Աղայանը, Ներսիսյան և Երևանի գավառի այլ դպրոցների ուսուցիչները, Մարիամյան-Հովնանյան Դպրոցի շրջանավարտները և ուրիշներ։ Այդ բողոքների ճնշման տակ հոգաբարձությունը արձակված ուսուցիչներից 10-ին կրկին հրավիրել է աշխտտանքի։
Թումանյանն այս հարցին անդրադարձել է նաև «Մողնու ծխականին» «Հայոց ուսուցչի դատը», «Ելքը» հոդվածներում։
ԿԵՂՏՈՏ ՄԱՄՈԻԼ
(էջ 208)
Տպագրվել է Հր, 1910, 6 հունիսի, № 122, այնուհետև՝ ԵԺ IV, 122-123։
Արտատպվում է Հր-ից:
¹Թերթի նույն համարում տպագրված բողոքի մեջ կարդում ենք. «Մենք բողոքում ենք այն այլասերված բարքերի դեմ, որոնք տիրում են հայ մամուլում։ Մեր զայրույթն ենք հայտնում այն հրապարակախոսին և օրգաններին, որոնք դպրոցական գործը դարձրել են անձնական նեղ ու գծուծ շահերի պաշտպանության միջոց»։