Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/614

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՈԻԱՈԻՑՉԱԿԱՆ ԽՆԴԻՐԸ

(էջ 232)

Տպագրվել է Հր, 1910, 27 Հունիսի, № 139, որտեղից և արտատպվում է։

1 Նկատի ունի Արտաշես Աբեղյանի «Բաց նամակ պ. Ստ. Մալխասյանին» հոդվածը (Հր, 1910, № 122), որտեղ ակնարկելով, որ առանց պատճառաբանության աշխատանքից ազատվել են Հովնանյան դպրոցի 24 ուսուցիչներ, այդ թվում նաև ինքը՝ Ատ. Մալխասյանը և այնուամենայնիվ, նա համաձայնել է դառնալ այդ դպրոցի տեսուչը, հոդվածագիրը հարցնում է. «Խոսեցեք հրապարակավ և ապացուցեք, որ Դուք Զեր երջանկությունը չեք կամենում 24 մարդոց դիակների վրա հիմնել»։

Այս նամակ-հոդվածին Ատ. Մալխասյանը պատասխանել է «Բաց պատասխան պ. Ա. Աբեղյանին» (Հր, 1910, №№ 130, 131, 132, 133) բառացտրականով։ Արան հետևել է Ա. Աբեղյանի «Պատասխան Ա. Մալխասյանցին» բաց նամակը (Հր, 1910, №№ 138, 139)։

Այս հարցին «բաց նամակներով» անդրադարձել են նաև Ռ. Քաջբերունին, Ռոմ. Մելիքյանը, Տ. Ռաշմաճյանը և ուրիշներ։ Մալխասյանը .պատասխանել է նաև սրանց։

<ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԱՑՑԸ ԿՈՎԿԱՍԻ ՓՈխԱՐՔԱՅԻՆ>

(էջ 235)

Տպագրվել է Հր, 1910, 29 հունիսի, № 140, որտեղից և արտատպվում է։

<ՈԻՂՂԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ›

(էջ 235)

Տպագրվել է Հր, 1910, 1 հուլիսի, № 142, ապա՝ ԹՔ, էջ 161-162, այնուհետև՝ ԵԺ IV, 139—140։

Արտատպվում է Հր-ից:

1 Նկատի ունի «Ուղղագրության հարցը դպրոցներում և դասագրքերի .մեջ» հոդվածը (Մշ, 1910, 30 հունիսի, № 140)։

2 Վ֊ի և ւ-ի ուղղագրության կապակցությամբ «Ուղղագրական թյուրիմացություն» հոդվածում (Մշ, 1910, 4—5 հունիսի,№№ 119, 120), հակառակ Հ. Մենեվիշյանի, որը վ֊ի ուղղագրության ավանդական կանոնը