Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/616

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

¹Տե՛ս «Հրատարակչական ընկերության «լոտոն» հոդվածի ծանոթագրությունը։

²Հոդվածին արձագանքել է Ալ. Շիրվանզադեն «Պատասխանն այս է հոդվածով» (տե՛ս Հր, 1910, 3 հոկտեմբերի, № 218)։

«ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ»

(էջ )

Տպագրվել Է Հր, 1910, 5 հոկտեմբերի, № 219, որտեղից և արտատպվում Է։

¹1905—1907 թթ. հեղափոխության պարտությունից հետո Պետական Դումայի անդամներ Զամսլովսկու և Պուրիշկևիչի հայտարարությունը, թե. հայ ժողովուրդը հեղափոխական Է, կարող Էր տեղիք տալ մասսայական՝ հալածանքների ու ճնշումների։ Այդ Է պատճառը, որ Թումանյանը կրքոտությամբ դուրս Է եկել այդ հայտարարության դեմ։ Այս հոդվածը դրա արտահայտություններից մեկն Է։

²Ակնարկում Է հայ բուրժուական քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնք ճգնում Էին ներկայանալ որպես ողջ հայ ժողովրդի շահերի արտահայտիչներ և այդ պատճառով լուրեր Էին տարածում, թե իբր իրենց համախոհների թիվը հասնում Է հարյուր հազարների։

<ՎՐԻԺԱՌՈՒԹՅԱՆ ԱԽՏԸ>

(Էջ )

Տպագրվել Է Հր, 1910, 6 հոկտեմբերի, № 220, այնուհետև՝ ԵԺ VI. 188—189։

Արտատպվում Է Հր-ից։

ԱՄՍԱԳՐԻ ԿԱՐԻՔԸ

(Էջ 245)

Տպագրվել Է Հր, 1910, 7 հոկտեմբերի, № 221, ապա՝ ԹՔ, Էջ 166-167, այնուհետև՝ ԵԺ IV, 145—146։

Արտատպվում Է Հր-ից։

¹«Մուրճ» քաղաքական, հասարակական, գրական ամսագիրը հրատարակվել Է Թիֆլիսում, 1889—1907 թթ.։ Մինչև 1900 թ. լույս Է տեսել