Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/63

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Крон. ... вспоминая

кончину брата с мудрою тоской,

мы вместе с тем себя не забываем.

Гнед. ... грусть

разумней стала: думая о брате

мы в то же время мыслим о себе.

Кан. рассудок... заставляет нас благоразумно скорбеть об умершем, и т. д.


Իսկ այդ չափավոր վիշտը անվայել խոսք է, վիրավորանք է թագավորի մահվան հիշատակին, որ տակավին թարմ է, և վերջապես, անբնական է մի մարդու բերանում, որ խոսում՝ է իր սիրելի եղբոր մահվան մասին։

Երբ Հորացիոն Համլետին պատմում է, թե ինչպես և ինչպես տեսան գիշերը նրա հանգուցյալ հորը, Համլետը բացականչում է.


Հրաշալի՜ բան է (էջ 30)։


Ռուս թարգմանիչներն այստեղ ասում են странно կամ очень странно. Եվ իսկապես Համլետը այդ պատմությունից զարմանում է, և այնքան ակնհայտնի ու մեծ է այդ զարմանքը, որ Հորացիոն նրան ասում է.


«Տե՛ր, ձեր զարմանքը չափավորեք պահ մի և ինձ ուշ դրեք» (էջ 28)։


Ահա թե ինչպես է խոսում նա հոր ուրվականի առաջ.


«… Դու, մեռյալ մարմին…
Կրկին այց ես գալիս լուսնի շողքերին,
Դարձնելով գիշերը այսպես ահռելի,
Որ մենք բընո՜ւթյան խեղկատակներըս,
Այսպես զարհուրանքով սարսենք մեր միտքը,
Եվ ահաբեկվենք այնպես խոհերով,
Որ մեր հոգիների սահմանից բարձր են։
Ասա՛, այս ի՞նչ բան է. ինչո՞ւ. ի՞նչ անենք» (էջ 41 - 42)։