Այս էջը հաստատված է
Պատմությունը զարմանալի, տեսիլքը զարհուրելի, և բոլորը միասին սարսափելի... Այս ահռելի մթության մեջ, այս գերեզմանական տխուր մռայլի մեջ հրաշալի-ն մի խորթ շողքի նման աչք է ծակում։
Համլետը Հորացիոյին հարցնում է իր հոր մասին, թե «մորուքը գո՞րշ էր»։ Հորացիոն պատմում է.
«Ճիշտ ինչպես իր կյանքում ես տեսած էի՝
Արծաթախառն սամույր» (էջ 32)։
Гнед. ...темная, но в ней и седина как соболь серебрилась...
Сокол. сребристо черная.
Кан. в ней виднелись серебряныя нити.
Պոլոնիուսն, իր Օֆելիային խրատելիս, ասում է.
- «Քեզ թանկ առաջարկիր,
- Թե ոչ (Քո խեղճ ոճի շունչը չկտրելով),
- Այդպես թյուր երթալով, դու ինձ կառաջարկես
- Մի հիմարի տեղ» (էջ 37-38)։
Кетч. Ставь себя дороже, или-благо пришлось к слову-поставишь и меня в дураки.
Сокол. Цени сама себя
- Достойнее и выше, иль иначе,
- Чтоб кончить тем же словом, я скажу,
- Что кажется ни высоко ты ценишь
- Уж и меня и т. п;
Гнед. Одно ты признавать
- Должна в себе достоинство свое,-
- Не то (вот слово то пришлося кстати!)...
- Не то,-меня признают дураком.
Մարսելիոսն և Հորացիոն չեն թողնում Համլետին ուրվականին հետևելու. ասում են.