1909
[ԶԱՅՐՈՒՅԹԻ] ՊԱՏՃԱՌԸ
(էջ 428)
Գրված է 1909 թ. օգոստոսի 16֊ից հետո, ի պատասխան Մուշեղ Բագրատունու «Գրական էթիկան գրական մեծությունների ձեռքում» (տե՛ս Մշ, 1909, 16 օգոստոսի, № 179) հոդվածի, որտեղ հոդվածագիրը կշտամբում է Թումանյանին Ռ. Դրամբյանի դեմ գրված հոդվածներում «կոպիտ» արտահայտություններ թույլ տալու համար։
Ինքնագիրը պահվում է ԹԹ։
Առաջին անգամ, որոշ կրճատումներով, տպագրվել է «Սովետական գրականություն), 1959, № 2, էջ 163, այնուհետև՝ ՈւՀ 2, էջ 337 — 344։
Տպագրվում է ինքնագրից։
1 Մարսելյեզ — ֆրանսիական հեղափոխական երգ, այժմ Ֆրանսիայի պետական հիմնը։ Խոսքերը և երաժշտությունը գրել է Կ. Ժ. Ռուժե դը Լիլը, 1792 թ., Ստրասբուրգում։
2 Պարգևատուն-ամենեցուն — շարական։
3 Եւ եմուտ Յիսուս ’ի տաճարն, և եհան արտաքս զամենեսին, որ վաճառէին և գնէին ’ի տաճարի անդ. և զսեղանս հատավաճառացն։ Եւ ասէ։ ցնոսա. Գրեալ է տուն իմ տուն աղօթից կոչեսցի, և դուք արարէք զդաայրս աւազակաց (Մատթ., ԻԱ, 12 —13)։
4 Մատթ., ԺԲ, 34։
ՉԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԵՂԾԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ
(էջ 439)
Գրված է 1909 թ. սեպտեմբերի 3-ից հետո, Ռ. Դրամբյանի «Իմ վերջին խոսքը Հովհ. Թումանյանին» (Մշ, 1909, №№ 187, 189, 193) հոդվածի դեմ։
Ինքնագիրը պահվում է ԹԹ։ Նույն տեղում պահվում են նաև մի քանի սևագիր օրինակներ, որոնցից երկուսը ներկայացնում ենք «Տարբերակներ» բաժնում։
Առաջին անգամ տպագրվել է ՈւՀ 2, էջ 325 — 336։
Տպագրվում է ինքնագրից։
1 Խոսքն իր «Ոչ գրական ոչնչությունները քննադատ» հոդվածի մասին է։
2 Մշ, 1909, № 162 և № 187։
3 Նկատի ունի Ա. Ս. Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» կատակերգության