Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/644

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հերոս Ֆամուսովի «Ա՜խ աստված իմ, ի՞նչ կասի իմ մասին Մարիա Ալեքսեևնա իշխանուհին» արտահայտությունը, որով ավարտվում է կատակերգությունը։

4 Մշ, 1909, №№ 169, 170։

5 Մշ, 1909, № 193, Ռ. Դրամրյանի հոդվածի վերջին մասը։

6 Գևորգ Տեր-Աղեքսանդրյան, «Թիֆլիսեցոց մտավոր կյանքը», մասն I, Թիֆլիս, 1885:

7 Ս. Հայկունի, «ժողովրդական առակներ», Վաղարշապատ, 1907, էջ 17:

8 «Сборник материалов для описания местностей и племен Кавказа», выпуск 32.

9 Գևորգ Գ. Շերենց, «Վանա սազ», Հավաքածոյք Վասպուրականի ժողովրդական երգերի, հեքիաթների, առակների և հանելուկների, Ա, Թիֆլիսի, 1885 թ.։

10 «Վանա սազ», էջ 99։

11 Գարեգին Սրվանձտյան, «Համով հոտով», Կ. Պոլիս, 1884։

12 Մեջբերումը «Համով հոտովի» , ո՛չ թե 381, այլ 345 էջից է:)

13 Մշ, №№ 169, 170:

Հ<ԱՅՐ> ՊՈՏՈԻՐՅԱՆԻՆ

(էջ 455)

Գրված է 1909 թ. աշնանը:

Թերի է: Ինքնագիրը պահվում է ԹԹ։

Առաջին անգամ տպագրվել է ՈւՀ 2, էջ 345 — 347։

Տպագրվում է ինքնագրից։

1 Ակնարկում է Ռ. Դրամրյանի «Իմ վերջին խոսքը Հովհ. Թումանյանին» հոդվածը։

2 Նկատի ունի Մ. Բագրատունու «Գրական էթիկան գրական մեծությունների ձեռքում» հոդվածը (տե՛ս «[Զայրույթի] պատճառը» հոդվածի ծանոթագրությունը)։

3 Ակնարկում է Մ. Պոտուրյանի «Հայ մամուլը տասնհինգ, տարվա մեջ» ընդարձակ հոդվածի առաջին մասը (տե՛ս «Բազմավեպ», 1909, № 9) որտեղ հոդվածագիրը միջամտում է Թումանյանի և Դրամբյանի վեճին, Թումանյանին կշտամբում «կոպիտ» արտահայտություններ թույլ տալու համար, անվանում «հանդուգն»։

4 Ստ. Լիսիցյանի հոդվածը՝ «Ռ. Դրամբյանին» վերնագրով (տե՛ս Մշ, 1909, 10 սեպտեմբերի, № 198):