մտքի՝ հարմարեցնել համապատասխան բառախաղեր հայերեն լեզվից, որով րոպեապես (?) շեղվել ենք բնագրից։ Բոլոր թարգմանիչները իրանց թույլ են տված այդքան ազատություն։ Բայց թե մեր բառախաղերը ո՛րչափ են հաջողված` այդ չենք կարող ասել. միայն կարող ենք հույս դնել ընթերցողների ներողամտության վերա»։
Մենք, ընթերցողներս, չենք կարող և իրավունք էլ չունենք ներողամիտ լինելու, եթե Շեքսպիրի փոխադրողը բնագրից շեղվում է, տալիս է մի համանման բան, այն էլ ոչ այնքան ընտիր։ Այսպիսի դեպքերում թարգմանիչը լավ կաներ, որ յուր հույսը՝ փոխանակ ընթերցողի ներողամտության վրա դնելու՝ յուր կարողամտության վրա դներ։
Համլետն՝ իր սիրային նամակից մի տուն ոտանավորով գրելուց հետո՝ ասում է.
«0՜հ, սիրելի Օֆելիա, այս վանկերը ինձ հիվանդացնում են. ես բավական ճարտասանություն (?) չունիմ իմ հառաչանքները արտագրելու...» (էջ 67)։
Ուզում է ասել՝ չեմ կարողանում ոտանավոր գրել, հառաչանքներս հանգավորել, չափի տակ դնել, ավելի գեղեցիկ պատմել։ Ռուսներն այսպես են թարգմանել.
Кетч. Не умею я приводить мои стоны в известную меру.
Сокол. Я не умею говорить размеренными вздохами. Крон. Я не владею искусством размерять свои вздохи.
Гнед. Меня так затрудняют эти стихи: не слагаются в них мои вздохи.
Пол. Я не умею красиво пересказать мои вздохи.
Кан. Не мастер я излагать свои вздохи в размеренных строчках.
Պոլոնիուսը, Համլետի խելագարությունը սիրահարությամբ մեկնելով, ինքն իրան ասում է.
«… և իրավ, ես էլ իմ երիտասարդության ժամանակ շատ