Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/83

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սրանից ավելի հեշտն էլ չի կամենում անել,— մի կարգին սրբագրիչ պահել։ Սրբագրությունն էլ մի արհեստ է․ հերիք չէ միայն լեզուն իմանալ, պետք է և աչքի վարժություն ունենալ։ Մի անսովոր մարդ քանի անգամ էլ որ կարդա, որքան էլ որ հետևի սրբագրությանը, այնուամենայնիվ նա չի կարող լավ սրբագրել։ Իսկ թե վատ սրբագրությունից ինչեր են դուրս գալիս, համեցեք, ցույց տամ.

«Ես այդ չէի լսԵլ ձեր թշնամուց իսկ։ (էջ 27)
Պետք է լինի չէի լսԻլ։
«․․․․․․խրել սուՐս
Կոկորդիս մեջ խորունկ մինչև թոքերս։ (էջ 90)
Պետք է լինի,— խրել սուՏս։
«Դե՛հ, գործի, ուղԻղ։ (էջ 91)
Պետք է լինի—ուղԵղ։


Այս բառերի տարբերությունները տեսե՛ք, տեսե՛ք, թե ինչպես մի տառը բոլորովին փոխում է ամբողջ միտքը, և այնուհետև սրբագրությունը տվեք ամեն մեկին, ով էլ որ պատահի։ Եվ այս բերածներս այն սխալներիցն են, որ չեն նկատած վրիպակների մեջ։ Մինչև անգամ վրիպակների մեջ էլ ուղղելիք սխալը,— մի եղբոր, որ պետք է լինի՝ իմ եղբոր—ցույց է տված երես 49, մինչդեռ 47 երեսումն է այդ։