ՆԱՄԱԿ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ
Դերասան Արշ<ակ> Հարությունյանը Մշակի № 6-ում ծաղրի է առնում երիտասարդ Կ. Գալֆայանին և խոր վշտանում է, որ նրան Փարիզ են ուղարկել։ Պ. Հարությունյանի ուրախության կամ վշտի վրա ազդելու կարողությունից զուրկ լինելով, կպնդենք սակայն, որ այս դեպքում նա լավ կաներ, եթե ծաղրելու փոխարեն, պատկառեր։ Պատկառանքի համար միայն սպիտակ միրուք և անցյալ չեն հարկավոր, կա նույնպես երիտասարդություն և ապագա, որ հարգելի է դարձնում Գալֆայանի պես անհատներին։ Թող պ. Հարությունյանը Գալֆայանի դերասանական կոչման և ներքին դրդման ապացույց համարեր գեթ այն հանգամանքը, որ նա պանդուխտ, ինչպես պ. Հար<ությունյանը> գրում է, «Թիֆլիսի փողոցներում մի կապոց գրքեր ձեռքին» թափառելով (տեսե՜ք, թե ինչը կարող է ծաղրանքի նյութ դառնալ), բեմական արվեստի սիրով ոգևորված հազար ու մի տառապանքների համբերելով, այնքան արավ, որ իրան Փարիզ ուղարկեցին։ Եվ եթե ուղարկեցին՝ այդ նրա համար չէր, որ գլխներից ռադ անեն, այլ որովհետև ճանաչեցին ու գնահատեցին նրա տաղանդը, այն միմիկան ու ձևերը, որոնց վրա, ինչպես պ. Հար <ությունյանը> հավատացնում է, մի անգամ այնքան կուշտ ծիծաղել է հասարակությունը։ Եվ այն ուղարկող մարդիկը լավ գիտեն զանազանել ծիծաղելին ու լուրջն իրարից։ Պ. Հար<ությունյանը> ցավելով, որ Գալֆայանը «Փարիզի մեջ ներկայացուցիչ (! ?) պիտի լինի հայ բեմի», բացականչում է՝ «Ամոթ և խայտառակություն… նա հավակնություն ունի, հանուն հայ բեմի, հասարակության օգնությունը խնդրելու։ Սա ավելի քան