Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/108

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հնձելը, դիզելը, փոխադրելը, կալսելը, կալի քրքրելը, քամելը, ցորեն հավաքելը, ցորեն լվալը, չորցնելը, ջրաղացում աղալը, խմոր հունցելը, հաց թխելը, ճաշելը…)։

Շերամապահական Վարդաշենը, Պարտիզակը կը ներկայացնեն ավելի շերամի աշխատանքին վերաբերյալ աստիճաններն ու ձևերը (թութի տերևի կտրելը, փոխադրելը, որդ կերակրելը, բոժոժ-կոզա հյուսելը, կոզայի մեռցնելը, թել հանելը, մետաքսե կերպաս գործելը և այլն)։

Անասնապահական Սասունը, այգեգործական Աշտարակը, մեղվաբուծական Լոռին, նարինջի հայրենիք Չոք-Մարսվանը, բամբակամշակ Երևան-Ֆարխինը և այլն, ամեն մինը կուտա իր վայրի կարևորագույն աշխատանքի աստիճանները, ձևերը։

Քաղաքները, իբրև արհեստների վայրեր, ինչպես և արհեստով պարապող գյուղացիները ևս կը պատկերացվին տեղական գլխավոր արհեստներուն վերաբերող բնորոշ նկարներով…

Ինքնըստինքյան հասկանալի է, որ այսօրվա աշխատանքը ներկայացնող պատկերներե զատ ամեն մի վայրեն կարևոր է ունենալ նաև գեթ մի-մի օրինակ. 1) Գյուղի, քաղաքի մի-մի անկյուն կամ փողոց, բնորոշ տներով առջևը և ընդհանուր տեսարաններով ետևում, 2) սովորական մի ընտանիքի համախմբում տեղական տարազով մի մասը կայնած, մյուսը նստած, պառկած, 3) տեղի ազգային-պատմական նշանակություն ունեցող շենքեր, ավերակներ, 4) հայ գեղարվեստին վերաբերյալ արտադրություններ, քանդակներ, արձաններ, խաչքարեր, նկարներ (հարսանիք, ուխտագնացություն, բարեկենդանի տեսարաններ և այլն), 5) երկրի ընդհանուր առանձնահատուկ բնավորության մասին գաղափար տվող մի տեսարան։

Հաջող նկարներ, պատկերներ ունենալը թեև կախված է նկարողի ճաշակեն, մեքենայեն և այլ հարմարություններե, այնուամենայնիվ, կխնդրվի որպեսզի հանվելիք կամ ընտրվելիք