Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/109

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նկարները համապատասխանին հետևյալ հիմնական պայմանների։

1) Լինեն բովանդակալից-հետաքրքիր, ճաշակավոր բայց և բնական, առանց աչքի զարնող շինծու և արհեստական գծերի ու «պոզերի»։

2) Նկարի էությունն ու բովանդակությունը պիտի արտահայտված լինի որոշ կերպով, 3—5—10 (և ոչ ավելի) անձերի, կենդանիների միջոցով։

3) Ակնթարթային (արևի տակ վերցրած instantané) նկարի գլխավոր բովանդակությունը տեղավորված լինելով նկարի մեջտեղը, ցանկալի է որպեսզի հեռվում նա ունենա բնական ֆոն (աշխատանքի օժանդակ մասերը, գյուղ, լեռներ, երկինք), իսկ առաջին պլանին վրա որևէ բույս, գործիք, կենդանի էակ։

4) Նկարները կամ ապակիները լինելու են հաջող և 9x12 սանտիմետրեն ոչ պակաս և 18X24 սանտիմետրեն ոչ ավելի մեծությամբ։

5) Ամեն մի նկարի հետևի կողմը նշանակված պիտի լինի նկարի վայրը, ժամանակը և ամփոփ բովանդակությունը, գործողությունը, գործիքների անունները (տեղական բարբառով, ոճով, անուններով)»։

Էս ամենի վրա սիրելի է ինձ նրա բնավորության մի ազնիվ գիծն էլ ավելացնել։ Միշտ հարգանքով էր դեպի ուրիշների կարծիքները և մտերիմ։ Բարձր իմացության և ազնիվ հոգու հետ ուներ շատ քնքուշ սիրտ։ Եվ ամբողջը լիքը մի անշեջ կրակով, որ վերջիվերջո էրեց ու սպառեց իրեն։

Էսպես է, ով ուզում է լույս տա, պետք է էրվի։


ՀԵՂԻՆԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ
(Նամակ խմբագրության)

Մեր գրողներից ոմանք դիմում են ինձ և խնդրում են պաշտպանել իրենց գրական սեփականության իրավունքն ու