Քսան տարուց ավելի էր Թիֆլիսի հայ ինտելիգենցիան և գրական շրջանները աշխատում էին հիմնել հայերի մեջ մի գրական ընկերություն, բայց չէր հաջողվում, թույլ չէին տալիս։ Ժամանակներն ու հայացքները փոխվեցին, վրա հասավ և հայոց գրի ու գրականության մեծ տոնը ու վերջապես հաջողվեց գլուխ բերել վաղուց երազած գործը։ Հիմնվեց Հայոց գրական ընկերությունը։ Ցնծությամբ ու հրճվանքով ողջունեցին ամեն կողմից, բացի «Մշակ» թերթն ու հատկապես էդ թերթի խմբագիր Հ․ Առաքելյանը։
Նա հենց առաջին օրերից աշխատեց հասարակությանը ձգել մոլորության մեջ ու համոզել, թե Հայոց գրողների ընկերությունը հիմնված է մութն ու ետին մտքերով, թայֆայական նպատակներով, նրա համար, որ իրենց մարդկանց ընտրեն, ուրիշներին սևացնեն ու ծիծաղեն։
Ընկերությունը բացվեց, հարգանք տեսան ու ընտրվեցին ամեն հոսանքի մեծ թե փոքր գործիչներ, և գիտության, գրականության ու հրապարակախոսության անունով հավաքված մարդիկ կարողացան ստեղծել մի անկուսակցական, անկախ ու չեզոք մթնոլորտ, որ մինչև օրս բնավ եղած չի մեր կյանքում։ Իրենց համար էլ թերևս անսպասելի՝ փառավոր կերպով ընկ<երության> անդամ ընտրվեցին նաև «Մշակի» ոչ միայն աշխատակիցներից շատերը, այլև նույնիսկ խմբագրության մարդկանցից, և մինչև այժմ եթե չեն ընտրվել