Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/123

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հունվարի 2-ին, հինգշաբթի օրը, նոր տարվա տոնի պատճառով Ընկերության երեկույթին տված էր ավելի զվարճալի ժամանցի բնավորություն։ Ներկայացում, դաշնամուր, թառ, պար և մի կարճ զրույց «Բանակռիվը մամուլի մեջ» նյութի վրա։ Եվ չնայելով ոչ մի հայտարաբություն չէր եղած, թե երեկույթ է լինելու, այսուամենայնիվ ոչ միայն դահլիճն էր լիքը հասարակությունով, այլև մի բազմություն մնացել էր կանգնած։ Եվ նոր տարվա արձակուրդի պատճառով էդ գիշերը աշակերտությունը եկել էր սովորականից ավելի շատ։ Եվ ահա, որովհետև էս էսպես էր, գրական բաժինը մի զրույց էր, աշակերտությունն էլ, տեղ չլինելու պատճառով գլխավորապես անհանգիստ, իհարկե «Մշակը» պետք է խոսեր։

Եվ ահա «Մշակում» բուսավ մի «Նորեկ գրող», չգիտեմ ինչու երեսը ծածկած մի պարոն, ապա թե նրա թիկունքից ծագեց «Մշակի» անճառագայթ արևը՝ հայտնվեց մեզ շատ ծանոթ երեսը, Հ. Առաքելյանի երեսը, էս անգամ շրթունքին գիտե՞ք ինչ… Չեք կարող երևակայել։

Բարոյականություն…

Հ. Առաքելյանը Հայ գրողների ընկերությանն ասում է. «Դուք անբարոյականացնում եք մատաղ սերունդը»։

Բայց էս խնդրի և սրանց «Նորեկ գրողի» մասին մյուս անգամ։

II

Իր ասելով իբրև թե հեռվից եկած մի մարդ է «Մշակի» «Նորեկ գրողը», որ շատ է լսել ու կարդացել Հայ գրողների ընկերության մասին, հիացած է եղել ու այժմ եկել է հիասթափվել։

Ամենից առաջ դուք տեսնում եք, էստեղ մարդը չկա. ճակատը բաց, ազնիվ ու համարձակ մարդը, որ գոնե իր երեսը ցույց տա, երբ խոսում է մի ընկերության դեմ, դատում ու դատապարտում է մի հասարակական մարմին։ Սա