Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/151

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Владимир Красное Солнышко-ից, իշխանավորից զուր տեղը իրեն հասած վիրավորանքը մոռացության տալով, իր հսկայական գուրզն առած, գնում է անմեղ ժողովուրդն ու երկիրն ազատելու վայրագ թշնամու արշավանքից։ Գնում է անհոգ, հանդարտ ու բարի, բայց հզոր ու հաստատուն։ Գնում է իր «ախպերացուների» հետ։

Ի՞նչ խոսք, որ ցաք ու ցրիվ են անելու գերմանական Զիգֆրիդի սիրած ինչերն ու տիրապետելու տենչերը, և անգլիական Բեովուլֆը շատ գանձեր է տանելու իր կղզին։ Ի՞նչ կասկած, որ էս հսկաների զարկերի տակ մասնատվելու են Եվրոպայի Թուրքիան՝ Ավստրո-Հունգարիան, Ասիայի Թուրքիան, որոնք նույնիսկ էս դյուցազունների շարքում չունեն իրենց ներկայացուցիչը, և շատ բարիքների ու ազատությունների հետ միասին, որ հետևելու են մեծ պատերազմին, վերջնականապես պետք է վճռվի և Տաճկահայկական հարցը, կամ, եթե կուզեք, արդեն վճռված է։ Չէ՞ որ Մուրոմցի հսկայի «ախպերացուների» թվում է և մեր Սասունցի Դավիթը, եթե միայն Մսրամելիքի փորած հորից լուս աշխարհ է դուրս եկել։

Սակայն ավելի մեծը կա։ Ժողովուրդների էպոսներն առհասարակ վերջանում են խաղաղության սրբազան խոսքով։ Եվ ճշմարիտ որ, էս պատերազմից հետո չտեսնված թափով ու ծավալով է բարձրանալու խաղաղության հարցը, այլև նրա հետ միասին մի ուրիշ մեծ հարց, քաղաքակիրթ մարդու հարցը, կամ, ավելի ճիշտ մարդու հարցը, որ իր գազանություններով հարուցանում է լուսավոր գերմանացին ու դարձնում է լուրջ խորհրդածության նյութ աշխարհքի բոլոր ազգերի և բոլոր մտածողների համար։


ԱՊԱՇԱՎԱՆՔ

Ներեցեք մեզ, ո՜վ քրդեր, ո՜վ թուրքեր, որ 1878 թվականին մենք գնացինք Բեռլին ու գանգատվեցինք ձեր կատարած կողոպուտների, բռնաբարումների, սպանությունների,