Վերջին տագնապն է, որ անց ենք կացնում մենք։ Մի սրբազան խորհրդավորություն և խորին լրջություն պետք է միանա մեր բուռն ոգևորությանը և միահամուռ ջանք պետք է թափենք՝ պատվավոր անցկացնենք էս վերջին տագնապը։
Կովկասում վարած ռուսական պատերազմներից երեքը հայ ժողովրդի համար եղել են սրբազան, ազգային պատերազմ.
Առաջինը 1827—28 թվականի՝ Երևանի պատերազմը։ Երկրորդը 1877 — 78 թվականի՝ Ղարսի պատերազմը։ Երրորդը՝ այժմյան պատերազմը։
Առաջինը հայ ժողովրդի մի մասն ազատեց մի անհույս դժոխքից ու ազգովին ապրելու հույս ներշնչեց։ Երկրորդը դրեց ինքնավար Հայաստանի հարցը[1]։ Երրորդը բերելու է թուրքահայերին ազգային ինքնավար կյանք։
Աոաջին պա տերազմր մեզ տվեց Խաչատուր Աբովյան, «Վերք աստանի»։ Երկրորդ պատերազմը տվեց Րաֆֆի, Պատկանյան ու ազատագրական գրականություն։ Երրորդը տալու Է ընդհանուր ազգային ազատ գրականություն։
Առաջին պատերազմի ժողովրդական հերոսը Աղասին էր, պատահական, մենակ ու խեղճ։ Երկրորդինը Վարդանն էր՝ Խենթը, թեև դարձյալ ստեղծովի, բայց իրական հիմք ուներ կյանքում, մենակ չէր և նրա կողքին նկատվում են մի շարք գիտակից հերոսների՝ Դուդուկչյանի, Ֆահրատի, Սահրատի, Ասլանի, Կարոյի և այլոց դեմքերը, որոնք արդեն շարժվում էին հայկական կյանքում։ Իսկ երրորդ պատերազմի հայ ժողովրդական հերոսն՝ Անդրանիկն արդեն իրական
- ↑ Ինքնավար Հայաստանի հարցը, թուրքահայերի խնդիրքով, առաջին անգամ ռուսները դրին Ադրիանապոլիս, բայց անգլիացիների պահանջով ստիպված եղան փոխել ու դնել բարենորոգումների հարց, սակայն հայերին հուսադրելով, թե ապագայում նորից կընդլայնեն ու կիրագոոծեն Հ. Թ.: