դարձնում են մեծ ու գեղեցիկ, էն ամենը, ինչ որ մի ժողովրդի կյանք ու ոգին են տալիս։
Դեպի Մայր Արաքսի ու Սրբազան Եփրատի նվիրական հովիտները։
Հայ հնագույն ժողովուրդը առաջին զոհերից մեկն է եղած թուրքական մեծ արշավանքի։ Նրանց երևալու օրից մեր պատմությունն ու գրականությունը շաղախված են արյունով ու արտասուքով, խանգարվել է մեր ազգային ստեղծագործությունը և մեր անունն էլ լսվում է միայն անլուր կոտորածնե8ի ու սարսափների հետ։ Մեր դրությունը ծանրացավ մանավանդ այն օրվանից, երբ մենք բողոքեցինք մեր ազգովին ոչնչացման դեմ և խոսեցինք մարդկային տարրական իրավունքների մասին։ Եվ ահա այսօր էլ, համաշխարհային իրարանցումի մեջ, շրջափակված ու մեն-մենակ իր դարավոր զոհի հետ, թուրք կառավարությունը վեր է կացել գերազանցելու իր մինչև օրս կատարած ոճիրները, կոտորածով մի անգամ ընդմիշտ վերջ դնելու հայ ժողովրդի բողոքին ու դատին։ Սկսել է կոտորած Էրզրումից մինչև Կիլիկիա, Սև ծովից մինչև Միջագետք։
Հայոց գրողների ընկերությունը, այս ահավոր ճգնաժամին, դիմում է ազգերի խղճմտանքին ի դեմս նրանց լուսավոր հաստատությունների և լավագույն զավակների, խնդրում է բարձրացնելու իրենց ազդու ձայնը այս անօրինակ ոճիրի հանդեպ հանուն մարդասիրության, քրիստոնեության և կուլտուրայի։