Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/188

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ռուսները եկան թե չէ, Վրաստանում կազմեցին մի վարչություն, որ կոչվում էր «Վրացական բարձրագույն կառավարություն» (Грузинское верховное правительство), որի մեջ մտնում էին վրացի նշանավոր իշխանները։ Վրացական կառավարությունը 1802 թվի մայիսի 8-ին Վրաստանը (որի մեջ արդեն մտնում էին և սահմանակից Փամբակն ու Ղազախ-Շամշադինը) բաժանում է հինգ շրջանի. 1) Լոռու, 2) Գորու, 3) Դուշեթի, 4) Թելավի և 5) Սղնախի։

1) Լոռու շրջան, Թիֆլիս քաղաքով, որի մեջ մտնում են Մցխեթից սկսած մինչև Բորչալու ընկած տարածությունը, ապա Բորչալուն, Ղազախը, Շամշադինը, Փամբակը և Լոռին։

Բնակչությունր նշանակված է՝ վրացի, հայ և թուրք։

2) Գորու շրջանը, Գորի քաղաքով։ Բնակչությունը՝ վրացի, հայ, օս և հրեա։

3) Դուշեթի շրջան, Դուշեթ քաղաքով։ Բնակչությունը՝ վրացի, հայ, օս, փշավ և խևսուր։

4) Թելավի շրջան, Թելավ քաղաքով։ Բնակչությունը՝ վրացի, հայ, օս, շատ քիչ մահմեդական և թուշ։

և 5) Սղնախի շրջան, Սղնախ քաղաքով։ Բնակչությունը՝ վրացի և մասամբ հայ։ (Акты, собр. Кавк. археогр. комм. т. I. стр. 461, §575, Ведомость о разделении Грузии на пять уездов, мая 8—20, 1802 г.):

Բայց էս հերիք չի, որ էսքան հայ կար Վրաստանում՝ վրաց արքայազն Իովանն էլ, հենց նույն 1802 թվականի հուլիսի 24-ին, դիմում է Կովկասի կառավարչապետ գեներալ Կնորինգին և նրա միջոցով բարձրագույն թույլտվություն է խնդրում, որ Վրաստանի սահմանակից երկիրներից հարևան ժողովուրդներին, նրանց հետ նաև հայերին գրավի ու գաղթեցնի, ներս բերի Վրաստան— Քարթալինա ու Կախեթ և բնակեցնի ազատ հողերի վրա, որտեղ նրանք կհավանեն։ (Акты, т. I, стр. 500, Выписка из прошения царевица Иоанна от 24—июля 1802 г.):

Ես կարծում եմ՝ մի մարդ, որ ստորագրում է Грузин՝ Վրացի, և էսքան կրքոտ կերպով հետաքրքրվում է էս տեսակ