Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/199

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ալ ի՞նչ կսպասենք, կյանք չունինք, մահե կվախնա՞նք…»։

Էս նշանավոր երդումով էլ հիմնում են մի գաղտնի ընկերություն «Միություն ի Փրկություն» անունով։ Վանեցիների գաղտնի ընկերությանը հապճեպով միանում են շրջակա գյուղերը, հայտնելով, թե՝ «պատրաստ եմք արյան և մահու չափ ձեզ հետ քալելու, ուր որ ալ մեր փրկության հույսը զմեզ տանի, թե ռուսանալ՝ ռուսանանք միասին, թե գաղթել՝ գաղթենք, թե վերջապես մեռնիլ հասած է մեզ՝ մեռնինք, բայց փրկվինք…»։

Դեռ սրանից առաջ էլ Մ. Պեշիկթաշլյանն ու Նորատունկյանն են ծրագրում գաղտնի կազմակերպություն ստեղծել «Հայաստանի շղթաները խորտակելու» (էջ 55. Պ. Նորատունկյանի ծրագիրը Հայաստանի ազատության համար)։

Եվ բոլոր, բոլոր վավերագրերը միայն մի բան են վկայում, թե ի՜նչքան է տանջված ու հուսահատված ժողովուրդը և ինչպես է աշխատում ու ճգնում ազատվելու տաճկական կառավարությունից, Տաճկաստան դժոխքից ինչ ձևով ուզում է լինի, ուր ուզում է լինի։ Ահա 1868 թվականին Մուշի հայ ժողովուրդը աղերսագրով դիմում է Պատրիարքին ու Ազգային վարչությանը, ասում է. «Ազգն արդեն իր հուսահատութենեն երես է դարձուցեր՝ փախչել Ռուսաստան, վասն զի անտանելի է խղճալյաց վիճակը։ Արդեն բավական տներ գնացին երկրեն, և գրեթե առհասարակ ամենու գաղափարն երթալն է… (էջ 124)։

Եվ քանի հարատևում ու աճում են կեղեքումները, էնքան ավելի ծավալվում, հաստատվում ու զորանում է ձգտումը դեպի Ռուսաստան։ Թեպետ և ռուսասիրության համար տուժել են շարունակ, ինչպես տուժում են մինչև էսօր։ Ահա թե ինչ է ասում Ալաշկերտի շրջանի հայ ժողովուրդը Ներսես կաթողիկոսին 1856 թվականի հունվարին տված իր խնդրագրի մեջ. «…Յայն օրից, որ ռուսաց զորքն յետս դարձաւ դէպի յԵրևան, մինչև ցայսօր Մահմատ բէկ զանազան նեղութիւն տալով մեզ իսպառ աւերեց զմեզ, մինչև որ մեր