Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/204

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Կրակէ ծօվէմէն դուս էկած՝ ռաշ, շէյիթան իս ինձ ամ ա»։

Թարգմանած է.

«О, дочь огня! крылатый конь, степная лань ты для меня».

Մինչդեռ Սայաթ-Նովեն ակնարկում է կովկասյան առասպելների, հեքիաթների հրեղեն ծովից դուրս եկած հրեղեն ձին ու հրեղեն ջեյրանը։

«Շուխկըդ աշխարըս բռնիլ է՝ արէգագի դէմըն փար իս»…

Թարգմանած է.

«Ты блеском озаряешь мир, ты солнцу-щит сред синевы!»

Ախվերդյանն էլ է բացատրության մեջ փար՝ նշանակել վահան, բայց փար իսկապես կնշանակի լույս, փարեղեն՝ լուսեղեն, սրանից էլ փարի, փերի։ Ինչպես մի ուրիշ տեղ էլ գործ է ահում Սայաթ-Նովեն ավելի պարզ.

«Արէգագի նըման՝ փարա իս, գօզալ» (էջ 88)։

Եվ Ախվերդյանն էլ, թեև ասում է բառի միտքը չի իմացվում, այսուամենայնիվ նշանակում է, թե՝ պարսկերեն փեր, փերթեվ նշանակում է լույս, ճառագայթ։ Էսպեսով էլ Սայաթ-Նովայի միտքն էն չի, թե արեգակի դեմը վահան է իր սիրուհին կամ արեգակի վահան, այլ թե՝ արեգակի դեմը նույնիսկ՝ լուսավոր ու լուսեղեն է, իբրև մի այլ արեգակ։

«Հէնց իմացի՛, եա՛ր, քո ղուլ իմ, թանգ հախով գընած չըրաղ իմ»։

Թարգմանած է.

«Причти меня к своим рабам, верь, что твоя лампада я»…

Էստեղ չըրաղը лампада չի և բնավ ճրագի նշանակություն չունի։ Ախվերդյանը, ճշմարիտ է, բացատրությունների մեջ գրել է ճրագ, բայց նշանակել է և բառի երկրորդ