|
Թարգմանած է․
|
Ռուսերեն թարգմանության մեջ լուսինն է շառագունում ու աստղերը մարում, այնինչ հայերենի մեջ ծըծերի շառավիղն էր երկինք տալիս ու աստղերի լույսը խավարեցնում։
Նույնպես սխալ է թարգմանված «Կռունկի» էն տողը, որ ասում է.
«Զարկած է զիս շամփուրն, բռնած կրակին»
«Вертель бьет меня, на огне согрет».
Հայերենի պարզ միտքն էն է, թե ինձ շամփուրն են անցկացրել ու բռնել կրակին, ոչ թե տաքացած շամփուրը ծեծում է ինձ։
Սայաթ֊Նովայի
«Մէչկըդ սալբու չինարի պէս»…
Թարգմանած է.
«Твой стан—чинарный кипарис»…
Ճիշտ է, սալբուն կիպարիսն է (նոճին), և էդպես էլ բացատրել է հանգուցյալ Ախվերդյանը, բայց սալբու փոխաբերաբար կնշանակի բարեկազմ, վայելչահասակ, ուղղաձիգ, стройный: