Խաղի սկզբում պետք է կովերն ու եզները (կլոր թղթիկները) առանց այբուբենական կարգի, խառը շարել բոլոր բակերի մեջ։ Ապա թե ամեն մեկին մի բակից մյուսը քշելով տեղետեղ անել, ինչպես արել է նախրապան Խեչոն, առանց պարտեզների մեջը գցելու։
Տեղափոխության ժամանակ կարելի է օգտվել ներքևի երկու կանաչ մարգագետիններից, որոնք սակայն խաղի վերջում պետք է մնան դատարկ։
Կարող են խաղալ և երկու հոգի։ Ով շուտ կտեղավորի, նա կտանի։
ԴԴՈԻՄ
Խաղի բացատրությունը
Խաղում են 2֊ից մինչև 12 հոգի։ Քսանուհինգ խաղաթուղթ է։ Բաժանում են խաղացողների մեջ։ Խաղացողներից ամեն մինը նայում է իր թղթերին, եթե միևնույն գույնից երկու թուղթ ունի՝ դնում է սեղանի վրա։
Ապա թե սկսվում է խաղը: Մեկը, իրեն թղթերը երեսն ի վար բռնած, առաջարկում է իր հարևանին։ Հարևանը մի թուղթ է հանում։ Եթե հանած գույնի զույգը ունի՝ հանում է տարածի հետ միասին դնում սեղանի վրա։ Ապա թե երկրորդն է առաջարկում իր հարևանին, ու էսպես շրջան են անում, մինչև որ բոլոր գույները գտնում են իրենց զույգերն ու վերջանում են։
Խաղացողների նպատակը դդումից խուսափելն է։
Խաղի վերջում դդումն ում մոտ մնաց՝ նա դդում է։
Դդում—հայոց լեզվի մեջ կնշանակի՝ բթամիտ։