ՀԱՅՈՑ ԳԵՏԵՐԸ
(ՓՈՔՐԸ)
Խաղի բացատրությունը
Խաղում են 4 և ավելի հոգի
Խաղաթղթերը կամ գետերը 40 հատ են։ Խաղացողները բաժանում են իրենց մեջ ու սկսում են խաղալ։ Խաղի նպատակը հավաքածուներ կամ ավազաններ կազմելն է։
Ութ ավազան կա խաղի մեջ, I Արաքսի ձախ վտակները, II Արաքսի աջ վտակները, III Քռի աջ վտակները (բացի Փոցխովը), IV Եփրատ, V Տիգրիս, VI Սև ծով, VII Վանա լիճ, և VIII Կիլիկիա։
Խաղացողներից նա, ով սկսում է խաղը, նայում է իր ձեռքի (սև տառերով մեջտեղը տպած) գետերին և իր ունեցած գետերից մեկն ու մեկի ավազանին պատկանող մի ուրիշ գետ է խնդրում խաղացողներից մեկից։ Եթե ստանում է, շարունակում է խնդրել թե՛ նրանից և թե ուրիշից, ումից կկամենա, մինչև իր հավաքածուն լրացնելը, իսկ եթե սխալվում է, հերթն անցնում է նրան, ումից խնդրում էր։ Եվ էսպես շարունակում են։ Ով որ շուտ և շատ է կազմում, խաղը նա է տանում։ Խաղացողները եթե ունեն «Հայոց գետերի» քարտեզը, տանողներից ամեն մեկը իրավունք ունի տանել տվողներից ամեն մեկից հարցնելու մի գետի տեղը, եթե տարվողը անմիջապես գտավ, ազատվում է տուժինքից, եթե չգտավ, տուժում է էնպես, ինչպես առաջուց պայմանավորված են։
Մեծ «Հայոց գետերը» 2 կամ 3 խմբի համար է։ Խմբերը բաժանում են իրենց մեջ ավազաններն ու էնպես խաղում։
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐԻ ԽԱՂԻ ԲԱՑԱՏՐՈԻԹՅՈԻՆԸ
Երկուսից սկսած քանի հոգի ուզեն կարող են խաղալ։
Ամեն մի հանելուկ բաժանված է երկու մասի։ Հարցը տպված է սև թղթի վրա, պատասխանը կապույտ։