մինը մին-մին հանում է փոքրիկ քարտերն ու բարձր կարդում նրանց №-ն ու առածների առաջին մասը։ Ով էն համարն ունի, կարդում է նույն առածի երկրորդ մասն ու քարտն առնում է, առածը ծածկում։ Ով ամբողջ տախտակը շուտ է ծածկում, նա էլ խաղը տանում է։ Տախտակը որ ծածկում են, դուրս է գալիս պատկեր։
Մի քանի խաղից հետո, երբ առածները սովորում են, քարտերը հանելիս էլ համարը չեն կարդում, միայն առածի առաջին մասն են կարդում։
Երկնքին էլ նայեցեք։ Եվ հաճախ նայեցեք երկնքին։ Ձեր հոգին կմեծանա, ձեր սիրտը կազնվանա և ձեր հայացքը կխորանա ու կլայնանա։
Մարդիկ միշտ ցած նայելով՝ հոգով էլ ցածանում են, դառնում են մութը, նեղսիրտ, նյութապաշտ ու չար։ Իզուր չի, որ ժողովրդական խոսքը զգուշացնում է միշտ գետնին նայող մարդուց։
Նայեցեք երկնքին և հիշեցեք, որ մեր երկիրն էլ տիեզերքի անհունության մեջ պտտվող աստղերից մինն է, էն էլ ամենափոքր աստղերից մինը, և մենք էլ երկնքումն ենք ապրում նրա հետ միասին։
Խաղի բացատրությունը
Աստղերի խաղին կարող են մասնակցել երկուսից մինչև տասը հոգի, և ավելի։ Խաղը բաղկացած է երեք ձեռք (կալոդ) խաղաթղթից՝ կապույտ, կարմիր և սպիտակ։ Կապույտն ու կարմիրր՝ ամեն մինը կազմված են հետևյալ քսան նկարից. 1. Արևն ու երկիրը, 2. Արևի լիակատար խավարումը, 3. Երկիրն ու լուսինը, 4. Լուսնի սարերը, 5. Լուսնի վրից երկիրը երևում է երկնքում, 6. Լուսնի խավարումը,