Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/221

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
1916
ՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՆՔ

Լրագրական տեղեկություններից արդեն իմացանք, թե ինչ խանդավառությամբ է Բաքվում թատրոնը լցվել հայ հասարակությունը ռուս հայտնի բանաստեղծ Վ. Բրյուսովի դասախոսությանը «Հայոց բանաստեղծության» մասին։

Հայ գրողների ընկերության հրավերով նա հանձն առավ գալ Թիֆլիսում էլ կրկնելու նույն դասախոսությունը։ Դասախոսությունը նշանակվեց, և, դեռ աֆիշաները չտպված ու չտարածված, տոմսակները գրեթե վերջացան։

Ինչո՞վ բացատրել էս բացառիկ ոգևորված վերաբերմունքը։

Անշուշտ հասարակությունը մեծապես փափագում է տեսնել ու լսել իրեն՝ մեծանուն բանաստեղծին, որին ծանոթ է, հարգում է հեռվից, բայց մեծ համակրություն է առաջ բերել նաև նրա ու նրա ընկերների ձեռնարկած գործը։ Առաջին անգամն է, որ անվանի ռուս գրողները հայ ու վրացի գրականությունները դարձնում են լուրջ ուսումնասիրության առարկա, առաջին հարգանքի խոսքն են արտասանում և էնքան հաջող ու էնքան մեծ ծավալով թարգմանում։

Հանում են, թեև փոքր, բայց հին, կուլտուրական ժողովուրդների հոգևոր գանձերը, հիացմունքով ցուցադրում՝ սեր ու հարգանք առաջ բերելով ոչ միայն ռուս հասարակության մեջ, այլ հենց էդ փոքր ժողովուրդների միջև միջնորդ