Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/252

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ես ամենայն քաղաքավարությամբ խնդրում եմ պարոն Մակինցյանին՝ իր էշը դուրս տանի Սայաթ-Նովայի վարդերի միջից, որովհետև հատկապես էստեղ խարը կնշանակի փուշ, և բանաստեղծն ասում է՝ վարդս մնաց փշերի մեջ…

Պարոն Մակինցյանի էշը դուրս անելուց հետո, այժմ իմ վարդի բողոճը կամ որդը տեղավորեմ։

Առաջին անգամ, որ ես գրել էի, թե խարը էն բողոճն է, որ ուտում, փչացնում է վարդը, դրել էի իմ գիտեցածը։ Այժմ բերեմ մի շատ լուրջ վկայություն։ Մեր հայտնի լեզվագետ պարոն Հրաչյա Աճառյանը իր «Գավառական բառարանի» մեջ գրում է․ խար․ Երևան։ Տեսակ մը որդ, որ գլխավորապես վարդենիին վրա կգոյանա։ (Էմինյան ազգագր․ ժողովածու, հատ․ Թ․ էջ 456)։

Եվ Սայաթ֊Նովայի երգերի մեջ շատ տեղ խար բառը էս իմաստն ունի։ Հենց էն տան մեջ, որ էնքան զարմացրել է պարոն Մակինցյանին․

«Ման իմ գալի դիդարի հիդ.
Վունց ղարիբ բլբուլ խարի հիդ»։
Կամ մի այլ տեղ.
«Բբլբուլի պէս էնդուր կու լամ՝ վարթիս խարրն շատացիլ է...»
Կամ թե չէ.
«Բաղ կու սիրիմ, ես բաղման չ՚իմ՝
Բաղի տիրուչըն ճանանչիմ.
Բըլբուլ իմ՝ սիրօվ վարթ կանչիմ,—
Հիդ Քաշվի՛ խա՛ր, իմ ասում...»

Հենց հոդվածս գրելու ժամանակ մի նամակ ստացա՝ էջմիածնից, որի մեջ հարգելի նամակագիրը, խոսելով մեզ զբաղեցնող առարկայի մասին, խար բառի համար գրում է.

«Խար.. թևավոր սև բայլուն բողոճն է, որ ցեցի պես ծակում, մտնում է դեռ չբացված վարդի կոկոնի մեջ և փչացնում, ապա անցնում մյուսին։ Սոխակն էլ հետամուտ է խարին, նրան որսալու, ուտելու համար։ Սոխակր կերակրվում է