Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/264

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իննսնական թվականների սկզբներին էր։ Աշխարհահռչակ իտալացի դերասան Ռոսսին եկավ Թիֆլիս։ Էն ժամանակ, ինչքան հիշում եմ, Թիֆլիսում բացի հայոց դերասանական խումբը՝ ուրիշ խումբ չկար։ Հայոց խումբն էլ մեծ մասամբ կազմված էր սիրողներից՝ հանգ<ուցյալ> Գևորգ Չմշկյանի գլխավորությամբ։ Ես էլ էի սիրողների մեջ։ Ռուս անտրեպրենյորը մեզ հրավիրեց Ռոսսուն դիմավորելու։ Եվ ահա մենք, իբրև դերասանական խումբ գնացինք կայարան, Ռոսսուն ընդունեցինք ծաղկեփնջերով ու երաժշտությունով։ Ռոսսին մեզ հրավիրեց իր բոլոր ներկայացումներին։ «Համլետի» ներկայացման գիշերն էր։ Ամբողջ հասարակությունը անհամբեր սպասում էր վարագույրի բացվելուն, որ Ռոսսու Համլետը համեմատի Ադամյանի Համլետի հետ։ Դուրս եկավ Ռոսսին, հսկա դերասանը՝ Դանիայի դժբախտ ու փիլիսոփա արքայազունը։ Հասարակությունը հափշտակված, շունչն իրեն պահած հետևում էր մեծ ողբերգուին։ Գործողությունը վերջացավ։ Վարագույրն իջավ։ Թատրոնը դղրդաց միահամուռ ու անընդհատ ծափահարությունից։ Ռոսսին ստիպված մի քանի անգամ բեմ դուրս եկավ, մինչև որ հասարակությունը հանգստացավ։ Եվ հասարակությունը հանգստացավ թե չէ, նույնիսկ Ռոսսու թարմ խաղի ահագին տպավորության տակ գրեթե միաձայն արձակեց իր վճիռը.

— Սքանչելի է… Բայց Ադամյանին չի հասնիլ։

Ես իմ կյանքում, թերևս երբեք ինձ էնքան հպարտ չեմ զգացել իբրև հայ, ինչպես էն գիշեր։

Բայց, այսուամենայնիվ, չեմ կարող ասել՝ հպարտությունս ավելի մեծ եղավ, թե՞ վիշտս…

Նա մեզանում չգնահատվեց, և անպաշտպան, անժամանակ գերեզման իջավ։


Ի՞ՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ…

Անցյալները մի երկու անգամ, ինչպես վրացական մամուլից, էնպես էլ ռուսաց մի թերթից թարգմանած քաղվածքներ