Եվ, հիրավի, Աղայանի առաջին երեք երեխաները ուսումնարանի երես չտեսան։
Խոսակցության վերջում գրելիք նյութերի մի երկար ցանկ առաջ բերեց՝ էլ պոեմ, էլ վեպ, էլ դրամա, մի խոսքով գրական ամեն սեռի ու ամեն տեսակի բան, թե՝ էս բոլորը պետք է գրեի, բայց գրելու հնարավորություն չունեցա, հիմի կտակում եմ, որ դու գրես։ Ես շատ ծիծաղեցի ու հայտնեցի, որ էդ ապրանքիցը ես էլ շատ ունեմ։ Ինքն էլ լավ գիտեր, իհարկե, ինչպես որ իրեն ցուցակն էլ ինձ չէր անծանոթ։
Եվ էսպես՝ Աղայանն էլ եղավ մեր խանգարված Շեղատառ տեքստ գրողներից մինը։ Շատ քիչ բացառությամբ նրա գրվածքներն էլ ունեն ոտի վրա աշխատողի, աշխատակից գրողի գործի բոլոր նշանները։
Էդ կողմից մեր գրականության մեջ բացառություն է կազմել թերևս միայն Գ. Սունդուկյանը, որ դիրքով պաշտոնյա էր ու ապահով մարդ և կարող էր երկար ու բարակ նստել և թե լեզու մշակել, ոճ մշակել, թե տիպեր։ Էդ է գլխավոր պատճառը, որ «Պեպոն» է թե՛ ոճի և թե՛ կերտվածքի կողմից անաղարտ ու կուռ գործը, թեև Աղայանը ավելի շատ էր հմուտ հայոց լեզվին ու նրա բարբառներին, ավելի ճոխ երևակայություն ուներ և ոգևորության ավելի խոր ու լայն թափ։
Եվ նշանակելին ո՞րն է։ Էն, որ Սունդուկյանը կյանքում էլ միշտ մնաց առանձին, երբեք չեղավ հայ գրողների հետ ու նրանց շրջանում ոչ մի ընկեր չունեցավ։ Ամեն անգամ, երբ էս կամ էն առիթով հայ գրողների ցանկը կազմում էինք, միշտ մոռանում էինք Սունդուկյանին, միշտ վերջն էինք հիշում ու վերևը գրում։ Անթիվ ու անհամար դեպքերի մեջ ես չեմ հիշում մի դեպք, որ ուրիշ կերպ լինի եղած։ Միշտ սկսում էինք՝ Պռոշյան, Աղայան, գնում մինչև ներքևը, վերջը Սունդուկյանի անունը հիշում ու դնում գլխին։
Այո՛, սա բացառություն էր, և էս բացառությունր շատ բան է ասում։ Էն է ասում, ինչ որ ասում է Աղայանը, թե