Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/292

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ժողովրղական լեզվի էս օրենքին, որ համարձակվում եմ կարծել, թե էդպես չպետք է լինի։

Ժողովրդական լեզուն էներգիայի տնտեսության խնդրում հասնում է ծայրահեղ ժլատության․ նա ժամանակի ընթացքում տաշում, մաշում, հեռացնում, կորցնում է ամեն բան, ինչ որ կարող է միայն ավելորդ բեռը լինել իրեն համար և երբեք անմիտ բառեր ու ձևեր չի սիրում պահել իրեն մեջ, էն էլ երկար դարերով։

Ինչը որ մեզ անմիտ ու ավելորդ է թվում, դեռ չի նշանակիլ, որ էդպես է։ Ավելի շուտ մութն է ու կարոտ բացատրության։

Օրինակ, հենց մեր հիշած Սիսն ու Մասիսը։ Հայ ժողովուրդն ասում է՝ Սիս ու Մասիս, կամ Սիս-Մասիս։

Հնդկա-ռուսական բառարանում Սիս սանսկրիտերեն կնշանակի սար, զագաթ, բարձրություն։ Մի՞թե սրանով չի կարող արդարանալ մեծ ու փոքր Մասիսների համար հայ ժողվրդի բերանում պահված Սիս ու Մասիս ձևը, այսինքն՝ սար և Մեծ սար։ Սիս-լեռ և էստեղից էլ սիսական, լեռնաստան, Ղարաբաղի հին անունը։ Ինչպես դաղն և Դաղստան է կամ Կաֆ և Կավկավ կամ Կավկաս, հայտնի է, որ նշանակում են լեռ և լեռնաստան կամ լերինք։

Եվ ահա озеро Ноур гел-ի նման մի երևույթ էլ հանդիսանում է մեր Մասիսը։

Եթե մենք ասում ենք․

Մասյաց մեծ սարը, էդ հենց մեկը մյուսի թարգմանությունն է։ Մի ցեղ եկել է նրան անվանել Մասիս, այսինքն մեծ սար, մենք եկել ենք անվանել մեծ լյառն Մասյաց, ինչպես և մեծ սար կնշանակի իր մյուս ավելի հին անունը Արարատ․ Արասար, րատ-մեծ, սար մեծ։ Ինչպես Այրարատ, -այր-դաշտ, րատ-մեծ, դաշտ մեծ։

Էս բոլոր օրինակները, հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը, էն են ցույց տալիս, որ ոչ մի լեզու, ինչքան էլ իր ազգային բնավորություն պահի ու զարգացնի, չի կարող փոխառություններից ազատվել ու կղզիանալ։ Ընդհակառակը,