Նույն երգի մեջ «դուգունըս դաղին կարօտ է»։ Թարգմանած է․
Она клинка стального ждет դաղը стальной клинок չի, այլ խարան։
Նույն 253 երեսում «Թէգուզ թաքավուրըն կանչէ, թէգուզ Լօղըման հէքիմըն» տողին բացատրություն է դրած, թե թագավորը վրաց թագավոր Հերակլ երկրորդն է, իսկ Լողմանը՝ նրա պալատական բժիշկը։
Սխալ է։ Թագավորն էստեղ ընդհանուր մտքով է գործ ածած, իսկ Հերակլի պալատում Լողման հեքիմ չի եղած։ Լողմանը արևելքում հին, առասպելական շնորհքով օժտված բժշկի անունն է և այժմ գործ է ածվում որպես հոմանիշ բժշկական ամենա կարողության ու իմաստության։ Միևնույն է թե ասել Հիպոկրատ։
255 երեսում «էշխեմեն էնպես վառվիլ իմ» երգի մեջ, որի առաջին տունը հանած է, Սայաթ֊Նովեն ասում է.
«Հի՛դ քաշվի խա՛ր, իմ ասում», թարգմանած է․
«Прочь!»
Шипу скажу я и пою.
Ուրիշ անգամ ավելի երկար վեճ ենք ունեցել էս խար բառի վրա, նորից չեմ կրկնում, բայց պնդում եմ, որ էստեղ խար կնշանակի որդ, ճըճի, ոչ թե փուշ։
Վերջին տունն էլ․
- «Մեջլիսնէրու խաղըն դուն իս,
- Վանքէրումրն տաղըն դուն իս,
- Սայեաթ֊նօվու բաղըն դուն իս,—
- Կարօտ իմ, բառ իմ ասում»։
Թարգմանած է․
- Ты—песня! И слова звучать!
- Ты—гимн! И я молиться рад!
- Саят Новы ты—светлый сад!
- Вот я тоскую и пою.
Էստեղ пою դրած է բառի տեղը։ Բայց ես կարծում եմ սխալ է։ Սակայն էս սխալը հենց հայերենի մեջն է և