Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/314

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հանգ. Ախվերդյանինն է։ Սայաթ-Նովեն իր հայերեն երգերը գրել Է վրացերեն տառերով, իսկ վրացերենի մեջ ռ տառը չկա։ Հետևաբար հայերենի վերածելիս, հայերեն տառերով արտագրելիս պետք Էր ջոկել, որտեղ ռ գրել, որտեղ ր, և սրանից սխալներ են առաջ եկել։ Էդ սխալներից մեկը ես համարում եմ Էս բառը, որ բառ չպետք Է լինի, այլ բար, այսինքն պտուղ։ Սայաթ֊Նովեն իր այգուց ոչ թե բառ կամ երգ Է ուզում, այլ բար, պտուղ։

254 երեսում.

«ՄԷ մարթ չըկէր՝ ազատիլ էր, Սայեաթ֊Նօվէն դարին մընաց»:

Թարգմանած է.

Лишь ты, Саят Нова,—в беде, пришла, не отойдет она!

Դար և վիճա՛կ կնշանակի, և՛ նեղություն, ինչպես և ինքը Ախվերդյանն է բացատրել, բայց էստեղ կախաղան կնշանակի։ Մի մարդ չկար ազատել էր, Սայաթ-Նովեն կախաղանին մնաց։

Դարձյալ 255 երեսում թաքավուր բառը թարգմանված է дочь царя և ծանոթություն է դրած, թե խոսքը վրաց թագավորի աղջկա վրա է։

Դարձյալ սխալ է։ Թագավոր բառը Սայաթ-Նովեն էնպես է գործ ածել, ինչպես գործ է ածում սուլթան կամ խան, և կամ զալում բառը։ Դրանք նշանակում են հզոր, իշխող, տիրող, հրամայող։ Ասում է՝ «Սուլթան ու խան իս ինձ ամա»։

Չգիտեմ ով է տեղեկություն տվել պարոն Բրյուսովին, թե Սայաթ-Նովեն սիրահարված է եղել վրաց թագավորի աղջկա վրա, որ էդ միևնույն բանը նա հայտնում է և գրքի հառաջաբանում, էջ 61, Սայաթ֊Նովայի կենսագրության մեջ։

Ճիշտ է, ժամանակի բանաստեղծներից մինը եղել է, որ սիրահարվել է վրաց թագավորի աղջկա վրա, բայց դա եղել է ոչ թե Սայաթ-Նովեն, այլ նրա ժամանակակից Բեսիկին