Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/34

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Աշխարըս ո՞ւմն է մընացի՝ վուր ինձ ու քիզ մընայ, գօզալ…»։

Նրա առողջ հոյակապ տխրությունը․

«Սիրտըս փուրումըս սըքուր է, ալ աչկիրըս լաց է անում․

Ծօվըն նընգած ամբի նըման դօշս ու եախես թաց է անում..»։

Վերջապես․

«Գո՛ւզիմ թըռչի բըլբուլի պես,— բաղէրումէն բէզարիլ իմ…»։

Եվ ահա էսօր էս երկու թիֆլիսեցիների անունները գալիս են հրապարակ։

Գաբրիել Սունդուկյանի մահվան տարելիցն է ու Հայոց գրական ընկերությունը հարգանքի գրական երեկույթ է կազմակերպում Արտիստիկական թատրոնում, իսկ Սայաթ-Նովայի մահարձանի խնդիրն է մեջտեղը, և նույն Ընկերությունը պատրաստել է տալի նրա մահարձանը ու գրական-երաժշտական երեկույթներ է նվիրում աննման երգչի ու նրա երգերը ամենակուլ ժամանակի բերանից խլողի՝ Գ. Ախվերդյանի հիշատակին։ Հայ ժովովուրդը և հատկապես Թիֆլիսի ժողովուրդը, էս անունները տալիս, պետք է թնդա ու միշտ հարազատի սիրով հավաքվի ամեն տեղ, ուր խոսում են նրանց մասին, ու ամեն մինը անկեղծ ուզենա՝ մասն ունենալ նրանց տված հարգանքի ու նրանց վրա դրած արձանի մեջ։

Նրանք կան և մնալու են Թիֆլիսի, և հին Թիֆլիսի մեծ ու հարազատ զավակները։


<ԽՈՍՔ ՊԱՏԱՆԻ ԳՐԱՍԵՐՆԵՐԻՆ>

Հարգելի տիկիններ և պարոններ.

Մեր սկսնակ գրողների ավագներից մինը, մեր տաղանդավոր սկսնակ պարոն Սեյրին, բաց անելով էսօրվան իրենց