Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/342

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գործ է ածվում մեր լեզվի մեջ ուրախի կողքին․ ասում են շեն կենաք-ուրախ, ինչպես և շենսիրտ, այսինքն՝ ուրախ-սիրտ։

Էսպես էլ բոլոր զույգ բառերը։ Սա օրենք է մեր լեզվի մեջ։ Հետևաբար Ասիս-Մասիս կամ Սիս-Մասիս ձևերի մեջ էլ, անշուշտ, իրենց միտքն ու նշանակությունն ունեն և Ասիսը և Սիսը․ սրանցից ոչ մինը լոկ ենթադրված դատարկ հնչյուն չի։ Չէ՞ որ լեզուն ավելորդ բեռը չի սիրում և դարերով անմիտ ու ավելորդ հնչյուններ չի պահում իր մեջ։

Եվ ահա Ասիս Մասիս, Սիս Մասիս և Մասիս ձևերի վերաբերությամբ համարձակվում եմ առաջ բերել իմ ենթադրությունը, որ արել եմ և մի ուրիշ անգամ Հայ գրողների ընկերության մեջ։

Յագելլոյի բառագրքում (Индустано-русский словарь) Մա-սանսկրիտերեն կնշանակի մայր, Սիս-գագաթ, բարձրություն, բարձունք, կատար։ Եթե էսպես էլ ընդունենք՝ դուրս կգա, որ Մասիս կնշանակի մայր սար։ Եվ ժողովուրդը Մասիսին ասում է Սիս Մասիս, ուրիշ խոսքով լեառն Մեծ Մասիս, կամ սար, Մայր սար. իսկ փոքր Մասիսի հետ անվանում է Ասիս-Մասիս։ Փոքրը՝ Ասիս, մեծը՝ Մասիս։ Եթե Մասիս կնշանակի մայր կամ մեծ սար, Ասիս էլ, հավանորեն, նշանակելու է փոքր սար։ Եվ եթե Սիս սար է, Սիսական կամ ուրիշ ձևով Սիսիան էլ կնշանակի լեռնաստան․ ինչպես կաֆ-ից՝ կաֆկաֆ, որից և Կովկաս, կամ դաղ-ից Դաղըստան։

Մի ուրիշ հիմք էլ։

Փոքր Ասիայի հին ժողովուրդների կրոնի մեջ աստվածների մեծ մայրը, որ և միաժամանակ բնության աստվածությունն էր, բազմում էր բարձր սարերի գլխին և կոչվում էր Մա կամ Ամմա, որ երկու ձևով էլ մայր կնշանակի (ист. человечества, т. IV, ст. 48

Ինչ ասել կուզի, որ էս բնության և աստվածների մեծ մայրը-Մա, որ բազմում էր մեծ սարերի գլխին, ամենից առաջ մեր աշխարհքում պիտի բազմեր Մասիսի գլխին և