Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/346

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քաջ է, զալում է։ Սովորաբար շան համար են ասում։

Ձեթ դառնալ. մեկուն օձիքեն կպչիլ, անկե չբաժանվիլ։

Ոչ թե ձեթ դառնալ, այլ ձյութ կամ ձութ դառնալ, որ պոկ չի գալիս։

Ճլուռ. ուռիի այնպիսի ճյուղ, որ հարմար կու գա բահի կոթ շինելու։

Ընդհակառակը։ Ճլուռին ճախնուտներում ու գետափերին բուսնող էն բարակ ուռին է, որ սովորաբար չի հաստանում շատ էլ։ Корзиночная ива.

Ճըթճըթալ. թռչուններու ճռվողյունը․ ծիծեռնակը ճըթճըթում է։

Ծիծեռնակը չի ճըթճըթում, ծիծեռնակը ծլվլում է։ Եվ բոլոր թռչունները չեն ճըթճըթում։ Ճըթճըթալը ճռվողյուն չի։

Մարմար. զարմացած։

Էս բառն էլ «Տարազի» 1900 թվականիցն է հանած (275)։ Անհասկանալի ու ինձ անծանոթ մի բառ է, և թվում է, թե սխալ պիտի լինի։

Տեսնենք ում մայրը լաց կլինի. բացատրած է— կտեսնես՝ հերդ կանիծեմ, թե չէ։

Մութով պարզում է մութը, և դրա համար էլ մնում է մութը։ Եվ բացատրությունն էլ սխալ է։ Տեսնենք ում մերը լաց կլինի դարձվածը կնշանակի՝ տեսնենք ով կհաղթի, ով տանել կտա, ով կտուժի։

Մարդ բառի տակ գրել է. Մարդ չեղավ՝ գլխներիս կրակ եղավ։ Բացատրել է. փորձանք դարձավ մեզ։

Էս դարձվածը պետք էր դնել ոչ թե մարդ բառի տակ, այլ կրակ։ Էստեղ կրակն է այլաբանություն, ոչ թե մարդը։

Մայրդ չմեռնի. Կեցցե՜ս։

Մայրդ չմեռնի կեցցես չի նշանակիլ։ Կնշանակի քաջ, անհաղթ, հնարագետ, շնորհքով։ Այսինքն՝ ո՞վ քեզ կհաղթի, կխաբի, քո հավասարը կլինի։

Մեջ կնիկ. միջնորդ կնիկ։