թիլ-թույլ, այլ հնդկական թիլլա բառից, որ կնշանակի ամաչելով կոտրատվել, նազանել, քնքշալ (Ягелло. Индустано-русск. словарь, 53)։ Եվ արդեն ներքևը գրած է Թիֆլիսի բառը-թելիկ—մելիկ գալ․ -կոտրատվել, նազ անել, սիգալ։
Թիֆլիսեցիք շատ քնքշալով կոտրատվողին ասում են՝ ի՞նչ ես թիլանում։ Ոչ թե թելանում, այլ թիլանում։
Յուղալի պատառ. լավ դիպված։
Ավելի շուտ նշանակում է՝ հարուստ հարսնացու կամ առհասարակ հարուստ բաժին։
Խորոմել. խոտի խորոմներ կազմել․ առանց կեմի խուրձ կազմել։
Առանց կեմի խուրձ չի կարելի կազմել։ Խորոմը բնավ նման չի խրձին։ Խորոմել՝ կնշանակի խոտը կամ հաշանը մի գրկաչափ առնել, երկու կողմից վրա բերել, մնացած երկու ծերն էլ ոլորել ու իրար հագցնել։
Խծկվիլ. թխմվիլ, փակվիլ մնալ։ Սենյակում խծկվել։
Խծկվել կնշանակի դժվար մի նեղ տեղ մտնել։
Խմորակեր. մահ? կյանքը խմորակերին տվավ՝ մեռավ։
Խմորակեր մահ չի նշանակի։ Խմորակեր կնշանակի մանուկ, երեխա։ Հենց բերած օրինակն էլ էդպես է ասում, կյանքն երեխին տվեց՝ մեռավ։
Խաղ ու տաղ. երգ։
Խաղ ու տաղ ավելի շուտ կնշանակի ուրախություն։ Ասում են՝ խաղ ու տաղով ապրում է—այսինքն անհոգ, ուրախ, զվարթ։
Հակալ հակալը գցել. հալածել, փախցնել։
Ոչ թե փախցնել, այլ հալածելով աշխատել բռնել, կալնել։
Ձին ձիավորից վեր կբերի. սաստիկ համարձակ, աներկյուղ է։
Ոչ թե ձին-ձիավորից վեր կբերի, այլ ձիավորը ձիուց։ Թեև էնպես էլ են ասում, բայց սխալ է։ Կնշանակի էնքան