Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/356

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

жизненные интересы всех наших народов требуют со всех сторон сердечно сблизиться и искренне способствовать спасению их общего положения и водворению мира.

Да, мир, только мир, нужен теперь всем народам. И в деле водворения в нашей стране мира, демократическая Грузия исполняет великую и светлую роль. Грузия, объединяющая кавказские народы вокруг общего дела, свободная от узко-национальных тенденций, подходящая к делу с широким государственным масштабом, горячая защитница народов, их национального самоопределения и стремящаяся к миру, ибо она сама имеет все, за исключением мира, или вернее, она все будет иметь, если будет иметь мир…


ՀԱՆԳՑՐԵՔ ՀՐԴԵՀԸ

Պատերազմն ինքնին մի վայրենի և բարբարոս երևույթ է։ Բայց եթե դա համարենք վիճելի, սակայն մեր՝ հայերիս և թաթարներիս, վերաբերմամբ կան անվիճելի ապացույցներ և մեր վայրենության և մեր բարբարոսության մասին, երբ որ խաղաղ ժողովուրդները ծառանում են իրար դեմ և կողոպտում ու մորթոտում միմյանց ամենաանխնա կերպով։ Դա հայ թաթարական ընդհարումն է։ Եվ այդ երևույթն ավելի սարսափելի է դառնում, երբ տեսնում ես, թե որպիսի անտարբերությամբ է նայում այդ ամենին երկու ժողովուրդների ինտելիգենցիան, որը շատ դեպքերում ինքն է առաջ բերում ընդհարում և ինքն էլ մասնակցում նրան։

Կար ժամանակ, երբ ես կարծում էի, թե մենակ թաթարներն են ընդունակ այդպիսի գազանության։ Բայց, ավա՜ղ, ժամանակներն ու անցքերը ապացուցեցին, որ մենք այդ բանում իրարից ետ չենք մնում և, բացի այդ, նույնիսկ աշխատում ենք միմյանց գերազանցել։