Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/369

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որի ձայնի մեջ միացած են աշխարհքի բոլոր մեծ ազգերի ձայները։

Տգեղ ու ապարդյուն աղմուկներով դիսոնանս մի՛ մտցնեք համամարդկային կյանքի էս վեհ ու նվիրական վայրկյանին։


ԴԻՄՈՒՄ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ

Վերջացավ համաշխարհային պատերազմը։ Մոտենում է հաշվեհարդարի ժամը։

Ոչ մի ժողովուրդ այնքան զոհեր չի տվել այս ահեղ պատերազմին, այնքան աղետների չի ենթարկվել այս չորս տարվա ընթացքում, որքան հայությունը։

Մեր հայրենիքի մեծագույն մասը այսօր ավերակ է ու ամայի։ Միլիոնի է հասնում կոտորված հայերի թիվը, իսկ կենդանի մնացածները հալվում ու մաշվում են օտար երկինքների տակ՝ «փախստականի», «գաղթականի» ճակատագրին ենթարկված։

Ամեն մի գիտակից հայ իր սրբազան պարտքը պիտի համարի այսօր ամեն ջանք թափել, որպեսզի հաշտության մոտալուտ վեհաժողովի սեղանի վրա դրված լինի հայության կրած անլուր տառապանքների լիակատար պատկերը և տված հսկայական զոհերի ճիշտ հաշիվը։

Այդ նպատակով Հայ Հայրենակցական միությունների կենտրոնական խորհրդին նախաձեռնությամբ և հայոց կառավարության հավանությամբ կազմվել է մի հատուկ քննիչ Հանձնաժողով, որ և դիմում է այժմ հայ ժողովրդին և աջակցություն խնդրում ամեն մի գիտակից հայից։

Ժամանակը կարճ է, իսկ անելիք գործը՝ վիթխարի, բայց և այնպես Հանձնաժողովի անդամները, առանց տատանվելու, ստանձնեցին իրանց վրա դրված ծանր պարտականությունը՝ վստահ լինելով, որ այսպիսի մի անկրկնելի պատմական րոպե, երբ մի, թեպետև հսկայական,