Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/37

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինքը և իր հայացքն արևի, և ամեն մռայլ չքանում Է նրա հայացքից։

Արևի նման նայեցեք աշխարհքին։

Խոսքս վերջացնելով սրտագին կցանկանայի, էդ ոգևորությունը, որ ունեք էսօր ձեր պատանի հասակում, միշտ ձեզ հետ լիներ ձեր կյանքում, որ դուք չնկատեիք էն նեղություններն ու դժվարությունները, որ պահված են ձեզ համար և սիրով ու հրճվանքով անցնեիք էն անդարձ ու դժվար ճանապարհը, որ ընտրում ու բռնում եք ձեր կյանքի արշալուսից։ Եվ որովհետև ձեզ անվանեցի մեր գրականության, մեր ազգի հոգու, մեր հոգու զավակները, ապա է՜ն կցանկանայի ձեզ համար, ինչ որ կցանկանա ամեն մի սիրող ծնող իր զավակների համար, կցանկանայի, որ դուք ավելի բախտավոր լինեք և ավելի բարձր ու մեծ, քան մենք ենք եղել։


ՄԱՀԻՑ ՀԵՏՈ

Կար ժամանակ դժգոհ էինք, թե մեզանում գրական մարդուն կամ հասարակական գործչին մոռացության են տալիս իր մահից հետո։

Էդ ժամանակն անցել է արդեն։ Այժմ մենք սկսել ենք հիշել ու հիշատակել մեր մեծանուն հանգուցյալներին, կատարել նրանց մահվան տարելիցները ու գրել մեր հիշողությունները նրանց կյանքից։

Եվ ի՞նչ է դուրս եկել։ Դուրս է եկել, որ նրանց դարձրել ենք նվաստացումի, բամբասանքի ու անարգանքի առարկա։

Եվ ուրիշ ի՞նչ էր դուրս գալու։ Չէ՞ որ էն հանգուցյալները իրենց կյանքում, աչքները բաց ժամանակ, մեզանում ստիպված էին կռվելու էս կամ էն ստախոսի ու զրպարտողի դեմ, ստիպված էին հազար ու մի հերքումներ ու բացատրություններ գրելու։ Եվ ահա մահից հետո, երբ էլ ոչ հերքել կարող են, ոչ պաշտպանվել, նրանք ընկած են նույն

3-145